Արտառոց դեպք Երևանում. հիվանդը դանակով հարձակվել է շտապօգնության բժշկի վրա, որ սպանի
ՀասարակությունArmeniasputnik.am-ի տեղեկություններով՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում: Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Բաշինջաղյան փողոցի տներից մեկը:
Ըստ փողոցի բնակիչների՝ երբ բժիշկները մտել են տուն, ինքնազգացողությունը վատացած 55-ամյա տղամարդուն օգնություն ցույց տալու, նա դանակով հարձակվել է բժշկի վրա՝ սպառնալով սպանել: Ներկաները բռնել են նրան ու խլել դանակը՝ կանխելով հնարավոր ողբերգական հետևանքները:
Բաշինջաղյան փողոցի բնակիչների խոսքով` այդ տղամարդը վերջերս ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում և չի բացառվում, որ նա չի գիտակցել, թե ինչ է անում:
Դեպքի մանրամասները պարզում են իրավապահները:
Աղբյուրը` Armeniasputnik.am