Գևորգ Ղազարյանը` նոր ակումբ տեղափոխվելու մասին
SportՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը մեծ հույսեր է կապում նոր ակումբի՝ Կիպրոսը ներկայացնող ԱԵԼ-ի հետ:
«Ահա, իմ նոր արկածն ու մարտահրավերը: Մեծ հպարտությամբ ու հաճույքով հայտարարում եմ, որ խաղալու եմ Լիմասոլի ակումբում: Վստահ եմ, որ լավ մրցաշրջան ենք ունենալու: Շնորհակալ եմ վստահության համար, սկսենք աշխատել»,- Facebook-ի իր էջում գրել է Ղազարյանը:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պայմանագիր է կնքել ԱԵԼ-ի հետ: Մինչ այս Ղազարյանը խաղում էր Պորտուգալիայի առաջնությունում: