«Ժամանակ». Ո՞վ է նոր փոխնախարարը
Armenian Press«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացրին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Գրիգորյանը մինչ այդ՝ հեղափոխությունից հետո, փոխվարչապետ նշանակված Արարատ Միրզոյանի խորհրդականն էր: Ուշագրավ է, որ Քրիստինե Գրիգորյանը նախկին ՀՀԿ-ական է եղել: Նրա եղբայրը ներկայումս աշխատում է ոստիկանությունում, իսկ հայրը մեծ սեր ունի լուսանկարվել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում