Սահմանադրությունը խախտող ցանկացած անձ ինձ համար հանցագործ է. Մենուա Հարությունյան (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Մեծ թվով ոստիկաններ փակել են կառավարության շենքի մուտքը:
Բանավեճ էր սկսել Քոչարյանի աջակիցների և մյուս քաղաքացիների միջև։
Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը նշեց, որ Սահմանադրությանը հակասող ցանկացած բան իր համար անընդունելի է. «Սահմանադրությունը խախտող ցանկացած անձ ինձ համար հանցագործ է»,- ասաց նա։