Անհաջող ինքնասպանության փորձից հետո Նազարբաևի թոռը դատարանի առջև կկանգնի (տեսանյութ)
ԱշխարհԼոնդոնի ոստիկանությունը հաստատել է, որ Ղազախստանի նախկին նախագահի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը, փորձել է ինքնասպանություն գործել անծանոթի բնակարանում, հաղորդում է RBC-ն:
Ինչպես նշվում է, նա փորձել է ինքնասպանություն գործել, երբ գտնվել է անծանոթի բնակարանում՝ Քովենթ-Գարդենում:
Միևնույն ժամանակ, նա կծել է իրավապահ մարմինների աշխատակցին, որը փորձել է խանգարել նրան:
Տարիներ առաջ Նազարբաև կրտսերը խոստովանել էր, որ հոր ինքնասպանությունից հետո սկսել է թմրանյութեր օգտագործել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երիտասարդի նկատմամբ գործ է հարուցվել՝ մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով. այն կքննի Լոնդոնի Սաութուարք շրջանի թագավորական դատարանը: