Արթուր Եդիգարյանը հանդես կգա Սերբիայի առաջնությունում
ՍպորտՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Հայաստանի առաջնությունից տեղափոխվել է Սերբիա:
Երևանի «Ալաշկերտ»-ի արդեն նախկին ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը հանդես կգա Սերբիայի առաջնությունում` Նովի Սադ քաղաքը ներկայացնող «Պրոլետեր» ակումբում: Պայմանագրի այլ մանրամասներից այլ բան հայտնի չէ: «Պրոլետեր»-ն արդեն ավարտված առաջնությունում եղել է 8-րդ:
Եդիգարյանը մինչ այս հանդես էր գալիս Երևանի «Ալաշկերտ»-ում 2016 թվականից: