Բախվել են BMW 328i-ն և «ԶԻԼ-130»-ը. կա տուժած (տեսանյութ)
Чрезвычайный случайՀուլիսի 4-ին՝ ժամը 13:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Մուսայելյան փողոցում գտնվող կահույքի սրահի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW 328i» մակնիշի (վարորդ՝ Հ.Պ.) և «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդ՝ Ս.Ն.) ավտոմեքենաները. «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս.Ն.-ն տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, իրականացրել հերթապահություն՝ մինչ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: