Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները 

Օշականի «Հին ջրաղաց» հանգստյան գոտին գործել է օրենքի խախտմամբ․ Արագածոտնի մարզպետ

Հայաստան

«Հողը գտնվում է համայնքային ենթակայության տակ, որի վրա օրենքով սահմանված կարգով գործունեություն ծավալելու համար որոշումը կայացնում է համայնքի ավագանին։ Օշականի «Հին ջրաղաց» հանգստյան գոտու դեպքում նման որոշում, թույլտվություն չի եղել և եղել է օրենքի խախտմամբ։ Ես համայնքի ղեկավարին հորդորեցի քայլեր ձեռնարկել, որպեսզի ինչն ապօրինի դրվել է հնարավորինս արագ ապամոնտաժվի, ինչի հետ կապված արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը` անդրադառնալով Պատմամշակութային հուշարձան համարվող Աշտարակի միջնադարյան կամուրջը՝ Քասախ գետի ափին, «Հին Ջրաղաց» հանգստյան գոտու վերածելու հարցին։

Հարցին՝ հանգստյան գոտու տաղավարները ևս ապամոնտաժվելու են, թե միայն լողավազանը, որը տեղադրված էր անմիջապես Քասախ գետի ափին՝ մարզպետը պատասխանեց․ «Իրավական հիմքը պետք է հասկանանք։ Եթե իրավական հիմք կա խնդիրը բարդ կլինի, եթե չկա՝ շատ ավելի հեշտ է։ Մեզ համար կարևոր  են հուշարձանների պահպանության գոտում գտնվող տարածքների հանդեպ ուշադրությունը և չենք կարող թույլ տալ, որ այնտեղ ապօրինություն լինի»։

Վերջին շրջանում շատ ու շատ խնդիրների մասին բարձրաձայնվում է սոցիալական ցանցերում և հաճախ դրանք լուծում են ստանում համացանցի աղմուկից հետո միայն։ Դիտարկմանը, թե սա այդ դեպքերից էր՝ մարզպետը հակադարձեց․ «Անկեղծ ասած, եկել է գրություն, որին ընթացք ենք տվել։ Եթե հողը համայնքային ենթակայության է, մարզպետարանն ուղիղ գործառույթ չունի անելու՝ ապամոնտաժելու հրահանգ տալու։ Բայց եթե մարզում խնդիր կա, դրա լուծողը ես պետք է լինեմ»,- նշեց նա։ 

Թե ում է պատկանում հանգստյան գոտին՝ հարցին ի պատասխան Գևորգյանն ասաց, որ շշուկներով չի առաջնորդվում, սակայն ինքը տվյալ անձնավորությանը չի ճանաչում և հստակ չգիտի, թե ով է․ «Ինձ համար էական չէ՝ ով է։ Ով ուզում է լինի, օրենքի խախտումով հաստատ գործունեություն չի ծավալելու։ Մենք գործարարի կողքին ենք, բայց օրենքի ու սահմանադրության կողքին ենք առաջին հերթին»,- ասաց Գևորգյանը։

Մեր այն հարցին, թե հատկապես ամռան շրջանում Աշտարակի ձորում և այլ վայրերում բազմաթիվ հանգստյան գոտիներ են գործում, արդյոք ուսումնասիրություն արվո՞ւմ է՝ տեսնելու որքանով են դրանք օրինականության դաշտում գործում՝ մարզպետն ասաց․ «Մարդը տարիներ շարունակ ներդրում է արել, ինչ-որ գործունեություն է ծավալել: Հաշվի ենք առնում բազմաթիվ գործոններ, աչքներս փակ րոպե առաջ օրենքով շարժվելով չէ, որովհետև կան նաև իրավական, օրենքի բացեր կան, որը դժվարացնում է ինչ-որ պրոցես անելու։ Խնդիրը բազմաշերտ է։ Բազմաթիվ դեպքեր են եղել, հետաքրքրվել ենք, որ ապօրինի է, շինարարություններ են դադարեցվել, կառույցներ են ապամոնտաժվել»,- ասաց Արագածոտնի մարզպետը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված