Լոս Անջելեսում 6.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհՀարավային Կալիֆորնիայում 6.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները: Նշվում է, որ էպիկոնտրոնը գտնվում է Լոս Անջելեսից 150 կմ հյուիս-արեւելք ընկած տարածքում, որը քիչ բնակեցված է: Ըստ բնակիչների՝ Լոս Անջելեսում ցնցումները նույնպես զգացվել են:
Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Վերջին 5 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, որ Կալիֆորնիայում 6-ից ավելի բալանոց երկրաշարժ է տեղի ունենում:
1994 թ. Լոս Անջելեսում 6.6 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով մահացել է 60 մարդ, ավելի քան 7 հազար հոգի վիրավորվել է: Երկիրը տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս է կրել: