Վրացի մարզիկներին հեռացրել են մոսկովյան ակումբից «հակառուսական ժեստի» համար (տեսանյութ)
ВидеоՄոսկվայի ռեգբիի «Սլավա» ակումբը թիմից հեռացրել է վրաց խաղացողներ Ռևազ Բրոձելիին և Սաբա Իլուրաձեին այն բանի համար, որ վերջիններս խաղիժամանակ ձեռքերով փակել են մի աչքը: Այդ ժեստը որակել են քաղաքական, ավելին՝ հակառուսական: Միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի Գավաթի խաղարկությունում «Կուբանի» հետ խաղի ժամանակ:
Ձեռքերով փակելով աչքերը, վրացիները իրենց զորակցությունն են հայտնել Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցներին: Այնտեղ ռետինե փամփուշտներով ընդդիմության ցույց ցրելիս 2 հոգի զրկվել էին մեկական աչքերից: Դրանից հետո այդ ժեստը դարձավ ամենատարածվածը՝ Վրաստանի ներկայիս իշխանությունների ընդդիմախոսների շրջանում:
Բրոձելին և Իլուրաձեն արդեն վերադարձել են Վրաստան: Ավելի ուշ նրանք պարզաբանել են, որ իրենց ժեստը քաղաքական ակցիա չէ. մարզիկներն ընդամենը ցանկացել են աջակցել իրենց ժողովրդին: