Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 

Արցախը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

Արցախ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո

Հարց. Պարոն նախարար, ի՞նչ եք քննարկել նախագահի հետ և ի՞նչ ծրագրերով եք Արցախում:

Զոհրաբ Մնացականյան. Դուք շատ լավ գիտեք, որ սա մեր կողմից արտահայտված կարևորագույն նպատակներից մեկն է՝ ապահովել Արցախի իշխանությունների խորքային զգացումը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Սա չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև հարցը վերաբերում է Արցախին, հարցը վերաբերում է Արցախի բնակչության անվտանգությանը, և Արցախը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները և իր խորագույն պատասխանատվությունն այս հարցում: Եվ բանակցային գործընթացի և խաղաղ կարգավորման գործընթացի կոնտեքստում այդ սեփականության զգացումի ամրապնդումը բոլորիս համար չափազանց կարևոր հարց է, և այդ համատեքստում է, որ ձևավորվում է իմ այսօրվա այցի նպատակը: 

Դուք գիտեք, որ խաղաղ կարգավորման գործընթացը, խորհրդակցությունները և հանդիպումները շարունակական բնույթի են կրում, և այդ առումով Հայաստանը` որպես այս գործընթացի մասնակից, երբևէ չի հապաղել և չի դանդաղեցրել այս գործընթացը. դա ի ցույց է դնում մեր լրջությունը խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ:

Գիտեք, որ վերջերս հանդիպում եղավ Վաշինգտոնում, սա շարունակական գործընթաց է, և այս առումով այս հանգրվանում մեզ անհրաժեշտ էր, որ երկխոսության մեջ լինենք Արցախի իշխանությունների հետ, Արցախի նախագահի հետ: Վաղը մեր հանդիպումները կշարունակվեն Արցախի արտգործնախարարությունում, և մենք կշարունակենք աշխատանքը իմ գործընկերոջ՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, որպեսզի ամրապնդենք այս գործընթացի նկատմամբ Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը, միասին գնահատենք փուլը և այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են մեզ նախապատրաստել և շարունակել աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ առանձնահատուկ շեշտել՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեզ համար եղել և մնում է մեկ կարևորագույն գերխնդիր՝ Արցախի բնակչության Էքզիստենցիալ անվտանգությունը, որից բխում է Արցախի կարգավիճակի հարցը։ Արցախում բնակվող 150 հազար մեր հայրենակիցներն այսօր հանդիսանում են մեր ողջ հայության ինքնության պահապանը` հաշվի առնելով այդ էքզիստենցիալ վտանգը։ Որևէ հայ աշխարհի ցանկացած կետում չի կարող խուսափել այն խորագույն վնասից, ինքնությանը հասցված վնասից, եթե մենք ունենանք Արցախում բնակվող մեր հայրենակիցների էքզիեստենցիալ անվտանգության որևէ վտանգ:

Հարց։ Պարոն Մնացականյան, Արցախից արձագանք եղավ հենց այդ տեղեկատվության մասով, Դավիթ Բաբայանը հայտարարեց․ «Շնորհակալ ենք Երևանին, որ տեղեկացնում է մանրամասների մասին, բայց տեղեկացնելը քաղաքական և իրավական կատեգորիա չէ»։ Բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգման հարցը օրակարգու՞մ է մնում։

Զոհրաբ Մնացականյան։ Դուք շատ լավ հասկանում եք, որ մեզ համար այս հարցն օրակարգային հարց է, և մենք ենք առաջ բերել այս հարցը, այս իշխանությունն է առաջ բերել այս հարցը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա լիարժեք ներգրավվածություն, որովհետև այն այս գործընթացի սուբյեկտ է։ Հասկանում եք, որ եթե հարցը հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ: Սա օրակարգային հարց է, որը կանոնավոր, հետևողականորեն հետապնդվում է, որովհետև մենք ունենք գերակա խնդիր. սա պրակտիկ խնդիր է, սա պրագմատիկ մոտեցում է, որ եթե մենք լիարժեք և արդյունավետ բանակցային, խաղաղ կարգավորման գործընթացի մասին ենք խոսում և մտածում հաշվի չառնել այս կարևորագույն գործոնը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությանը և այս գործընթացում սեփականության զգացումի ամրապնդմանը, պրակտիկ առումով մենք վնաս ենք հասցնում խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ աշխատանքին։ Դուք հիշում եք նաև, որ մենք Ստեփանակերտում ունեցել ենք Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի ժամանակ նույնպես բոլորս միասին ընդարձակ խոսել ենք այս հարցի մասին և արտահայտել, որ մենք սա երբևէ առաջ չենք բերի որպես նախապայման, բայց մենք չենք կարող հաշվի չառնել, որ սա կոնկրետ հարց է, որն արհամարհելն անհնար է։ 

Հարց. Պարո՛ն Մնացականյան, նախագահի հետ հանդիպումն ավելի քան երեք ժամ տևեց: Ի՞նչ հարցեր քննարկվեցին: Ո՞ր հարցերի վրա շեշտադրում արվեց:

Զոհրաբ Մնացակայան. Ես անգամ չնկատեցի, թե ինչպես անցավ այդ 3 ժամը, բայց դա ցույց է տալիս մեր երկխոսության լրջությունը, այն, որ մենք լիովին ներգրավված ենք փոխադարձ ծանուցման, խորհրդակցությունների և համատեղ աշխատանքի գործընթացում: Սա համատեղ հարց է, մեր ընդհանուր հարցն է: Եվ դա արտահայտում է այն մտադրությունը, որի մասին մենք հիմա խոսում ենք, մտադրությունը` ապահովելու խաղաղ կարգավորման գործընթացում Արցախի ներգրավվածությունը, ամրապնդելու Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը: Ես չէի նկատել, թե ինչպես անցան այդ ժամերը, և դա արտահայտում է հենց այն, որ մենք բավական ինտեսիվ, համընդգրկուն խորհրդակցություններ ենք անցկացրել: Մենք փորձեցինք անդրադառնալ հարցերի ողջ շրջանակին, քանի որ, ինչպես ասացի, ինձ համար շատ կարևոր նպատակ ունեմ՝ ապահովելու ճիշտ ընկալումը, սեփականության ճիշտ զգացումը: Մենք խոսեցինք դրա մասին և մենք դա արտահայտում ենք նաև գործով:

Հարց. Վերջին շրջանում Ադրբեջանական կողմը շրջանառության մեջ է դնում այնպիսի տեղեկատվություն, որ մենք խոսում ենք բանակցային գործընթացում Արցախի ներգրավման անհրաժեշտության մասին, բայց նաև նրանք առաջ են քաշում բանակցային գործընթացում, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայքի» հարցը:

Զոհրաբ Մնացականյան։ Դուք գիտեք այդ հարցի պատասխանը և ինձ մի հարց եք տալիս, որի պատասխանն ունեք։ Եթե Ադրբեջանի ղեկավարությունը չի արտահայտում համայնքի շահերը, որի մասին Դուք խոսում եք, և եթե այդ համայնքը չի մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին, և այնտեղ առկա են նմանօրինակ խնդիրներ, ես չէ, որ պետք է դրանք քննարկեմ։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
Ամենադիտված