Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրություն չունի. «Սասնա ծռեր»
ՔաղաքականԱյսօր լրանում է 1995 թ. հուլիսի 5-ի սահմանադրական հանրաքվեն կեղծելու և մեզ կեղծ սահմանադրություն պարտադրելու 24-րդ տարելիցը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:
Հայտարարությունում նաև ասվում է.
«Հետագայում այն կեղծվեց ևս երկու անգամ՝ 2005 թ. նոյեմբերի 5-ին և 2016 թ. դեկտեմբերի 6-ին: Արդար և ճշմարիտ լինելու համար պետք է համարձակություն ունենանք ընդունելու, որ Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրություն չունի: Եվ որ դրա պատճառով հայտնվել ենք պետության կայացման իրավաքաղաքական ճգնաժամի մեջ: Ուստի անհրաժեշտ է օր առաջ ստեղծել համապատասխան հանրային հարթակներ ու մեխանիզմներ և սկսել Սահմանադրության իրավաքաղաքական հայեցակարգի քննարկումը»: