Այդ կարգի մտահոգություններ չի առաջացնում. Օսիպյանը՝ Հայաստանում սեռական բռնության ցուցանիշների մասին
ՀասարակությունԸնտանեկան, սեռական բռնության ցուցանիշները Հայաստանում այնքան մտահոգիչ չեն, որքան վերջին օրերին գնահատվում է համացանցային քննարկումներում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վալերի Օսիպյանը։
«Մտահոգիչ է, որ, լինելով հայ՝ մեզ մոտ լինում են այդպիսի բաներ, որը հարիր չէ հայերիս և հայ ավանդական ընտանիքներին: Բայց, ընդհանուր առմամբ, այդ կարգի մտահոգություններ ինձ համար չի առաջացնում»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ վերջին օրերին համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել սեռական բռնությունների թեման։ Օգտատեր Լյուսի Քոչարյանը սեռական բռնության ենթարկված անձանցից ստացած անանուն տասնյակ նամակներ է հրապարակել։