Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ
ԱրցախԱրցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:
Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ:
«Մայր Հայաստանի սիրելի′ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացնելով ինքնիշխան պետության վերականգնմանը միտված իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Սահմանադրությունն այն մայր օրենքն է, որ ամրագրում է Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, հռչակում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, սահմանում հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա:
Կրկին շնորհավորում եմ մեր անկախության և ինքնուրույնության վկայության, այն է՝ Սահմանադրության օրվա առթիվ, մաղթում, որ մենք անվերապահորեն հավատարիմ լինենք մեր երկրի հիմնական օրենքի տառին և ոգուն»: