Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 5-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ:
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը կայցելի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, մարզի առողջապահական, մշակութային հաստատություններ, արտադրական ընկերություններ, ինչպես նաև կլինի ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերից մեկում: