20-ամյա հղի է մահացել
ՀասարակությունՍյունիքի մարզի Գորիս քաղաքում մահացել է 20-ամյա հղի։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության Գորիսի բաժնից։
Երեկ՝ հուլիսի 4-ին՝ ժամը 20։10-ին, ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացել է նույն քաղաքի բնակիչ 20-ամյա հղի կին։ Կնոջը մահացած գտել է հարևանը և ահազանգել շտապ օգնություն, ոստիկանությանն էլ ահազանգել է շտապ օգնությունը։ Նախապատրաստվում են նյութեր դեպքի հանգամանքները պարզելու համար։
Ըստ armeniasputnik.am-ի՝ հայտնել էր, որ մահացած կինը 7 ամսական հղի էր և սպասում էր երկվորյակ երեխաների։ Նա ուներ 2 տարեկան երեխա։ Հարևանը լսել էր երեխայի լացի ձայնը և գտել կնոջը մահացած վիճակում։ Դեպքի ժամանակ ընտանիքի անդամներից ոչ ոք տանը չէր եղել։