Նոր, հաճելի պահեր եմ ապրում. Արամ Սիմոնյան
ՀասարակությունԿիսատ թողած գործերի համար ափսոսում եմ, հրաժարականի համար՝ ոչ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Հարցին՝ հրաժարականի պահանջը իր քաղաքական հայացքների պատճառո՞վ էր, թե՞ այլ հանգամանքներ կային, Արամ Սիմոնյանն ասաց. «Շատ հանգամանքներ կային»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչը դրդեց, որ հրաժարական տա, որին ի պատասխան ԵՊՀ նախկին ռեկտորն ասաց. «Ես ցանկացա հրաժարական տալ, տեսա, որ իմ մնալը վտանգում է համալսարանի հետագա ընթացքը, եւ նրա 100-ամյակի տոնակատարությունը, դրա համար որոշեցի, որ համալսարանը քավության նոխազ չդառնա»։
Արամ Սիմոնյանը նաեւ նշեց, որ հիմա գիտական աշխատանքով է զբաղվում, դասախոսական աշխատանքով. «Նոր, հաճելի պահեր եմ ապրում, ազատ շատ հոգսերից»։
Նա շեշտեց՝ ԵՊՀ ռեկտորի նախընտրելի թեկնածու չունի։