«Ռեալ»-ի երկու ֆուտբոլիստ տեղափոխվեցին այլ ակումբներ

Մադրիդի «Ռեալ»-ի երկու ֆուտբոլիստը տեղափոխվեցին այլ ակումբներ:
Ինչպես տեղեկացնում է մադրիդյան թիմի կայքը, ֆուտբոլիստ Մարտին Էդեգորը տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադ»` վարձավճարով:
Ֆուտբոլիստի պայմանագիրը նոր ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչև 2020թ-ի հունիսի 30-ը:
«Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռիգելոնն էլ վարձավճարով հանդես կգա «Սևիլիա»-ում: Կողմերի միջև կնքված պայամանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը:
.