Սև ծովում զբոսանավի վթարից երկու մարդ է մահացել (տեսանյութ)
Общество«Ջուբգա» լողափի տնօրեն Անդրեյ Անդրեևը РИА Новости-ին հայտնել է, որ զբոսանավի վթարից երկու մարդ է մահացել Սև ծովում:
Լողափի տնօրենը շեշտել է, որ ուղարկել է իր ունեցած ողջ տեխնիկան ուղևորներին փրկելու:
Իր խոսքով` հնարավոր է, որ վթարի պատճառը եղել է զբոսանավի գերծանրաբեռնվածությունը, քանի որ այդ նավակի վրա եղել է առնվազն 25 մարդ:
«Ցանկացած նավի վրա 12-ից ավել մարդու չպետք է վերցնել, որպեսզի հասկանաք, հատկապես զբոսանավի վրա` 12-ից ոչ ավել»,- ասել է Անդրեևը: