Աստվածընկալ վանքի մոտ մեքենան 40 մետր գլորվել է ձորը
Արտակարգ ՊատահարՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 15:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանքի մոտ տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Գ., ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 40 մ) եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղեւորները՝ Վ. (ծնված 2013 թ.) եւ Ն. (ծնված 2016 թ.) Գ.-երը, քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: