«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվածը 13-ամյա երեխա է
Чрезвычайный случай«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մանրամասներ հաղորդելով Երևան-Երասխավան վթարի հետևանքով տուժած և «Սուրբ Աստվածամայր» տեղափոխված տուժածի մասին:
«Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել վթար: Երթուղայինը վթարից պայթել է, ըստ նախնական տվյալների կա 6 զոհ:
Վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 6-ը Արարատի բժշկական կենտրոն:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվածը 13-ամյա երեխա է՝ Արարատի մարզից: Ունի ձեռքի կոտրվածք, ոտքերի հատվածում կտրած-ծակված վերքեր, քերծվածքներ ծնոտին: Երեխան գիտակից է, վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- գրել է նա: