Director General of Ucom took part in a recruiting conference Gevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of Korea We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents 

Մենք կարևորում ենք ոչ թե 1000 քառակուսի կիլոմետրը, այլ 1000 մարդկային կյանք. Անի Սամսոնյան

Political

Մենք կարևորում ենք ոչ թե 1000 քառակուսի կիլոմետրը, այլ 1000 մարդկային կյանք: Այս մասին ԵԱՀԿ ԽՎ իր ելույթում ասել է ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը:


Նրա ամբողջական ելույթը ներկայացնում ենք ստորև.
 
«Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել զեկույցների մի քանի ասպեկտների վրա: Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքների ներառումը կուժեղացնի բանաձևի նախագիծը, մինչդեռ այնպիսի սկզբունքների անտեսումը, ինչպիսիք են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, կազդի դրա արժեքավորության վրա:

Հիշեցնեմ, որ անցյալ տարի Բեռլինի հռչակագրում ԵԱՀԿ ԽՎ-ն հավասարապես անդրադարձավ Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքներին: Ի՞նչ ուղերձ ենք ուզում հղել: Մենք դե՞մ ենք սրան, թե՝ ոչ, հարգելի գործընկերներ:

Մենք դրական կերպով արձանագրել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի պատվիրակության անդամների կողմից կատարված փոփոխությունները, որոնք մի փոքր այլ կերպ, բայց այնուամենայնիվ փորձում են հավասարակշռել ուղերձները միջազգային միջնորդների դիրքորոշմանը համապատասխան:

Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Հայաստանի կառավարությունը ակտիվորեն ներգրավված է Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցություններին: Մի շարք հանդիպումներ տեղի են ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների և արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նրանք հանգել են հակամարտության գոտում լարվածության կտրուկ նվազեցմանը և կողմերի միջև վստահության միջոցների հաստատմանն ուղղված ջանքերին: Կողմերը պայմանավորվել են ամրապնդել հրադադարի ռեժիմը, ստեղծել ուղղակի հաղորդակցման գիծ, միջոցներ ձեռնարկել մարդկանց նախապատրաստելու խաղաղության համար: ԵԱՀԿ գործող նախագահը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ճանաչել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկխոսության դրական դինամիկան և կառուցողականությունը:

Հարգելի իմ գործընկեր պարոն Գուլիևն հակասում է իր նախարարին: Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու իրենց ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ուղղված կարգավորում գտնելու գործում:

Ադրբեջանի մեր գործընկերը հղում է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին: Ցանկանում եմ շեշտել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հարցը չի համարում քաղաքական կարգավորմանը ենթակա, ոչ էլ սահմանափակել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կիրառումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր չորս բանաձևերը ընդունվել են ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ, որոնք հաստատել են անմիջապես հրադադար հայտարարելու պահանջը: Ցավոք, չնայած լարվածության զգալի կրճատմանը, ամբողջական հրադադարը և դրա կոնսոլիդացիան շարունակում են մնալ մարտահրավեր մինչ օրս: Ընդ որում, բանաձևերը ճանաչում են Լեռնային Ղարաբաղի իշխանություններին որպես հակամարտության կողմ:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևը, որին Ադրբեջանն հղում է կատարում, մերժվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ինչը բացահայտում է դրա  իրական արժեքը:

Հարգելի գործընկերներ, ԵՄ երկրներում մեծամասնությունը չի աջակցել ՄԱԿ-ի այս բանձևին:

Բնակչության համար նախապատրաստումը խաղաղության պահանջում է քաղաքական կամք, որը բխում է հասարակական աջակցությունից: Այն հազիվ թե արդյունքներ տա ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության բացակայության պայմաններում: Խաղաղությունը գալիս է այնպիսի արժեքների հետ, ինչպիսիք են քաղաքական մասնակցությունը, ազատ ընտրությունները, ակտիվ քաղաքացիական հասարակությունը և ազատ մամուլը: Ադրբեջանի հասարակության ռադիկալացումը, յուրաքանչյուր ոլորտում նույնիսկ սպորտում բաժանարար գծեր ձևավորելը, ձգձգում է հարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Հարավային Կովկասում հետագա ժողովրդավարական վերափոխումը կարող է բարենպաստ միջավայր ստեղծել Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև իրական երկխոսություն ունենալու համար:

Մենք կարևորում ենք ոչ թե 1000 քառակուսի կիլոմետրը, այլ 1000 մարդկային կյանք, նրանց իրավունքներն ու ամենօրյա տառապանքը: 21-րդ դարում կարևորվում են մարդու իրավունքներն ու մարդկանց ցանկությունը կերտելու իրենց ապագան ազատ ճնշումներից և  հալածանքից:

Եթե բանաձևի նախագիծը ընդունվի ներկայիս ձեւակերպմամբ, ապա այն կարող է տապալել խաղաղ գործընթացի դրական դինամիկան՝ հանգեցնելով սխալ հաշվարկների և այդպիսով հակամարտության գոտում լարվածության ավելացմանը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ukraine can start negotiations with Russia within framework of 'peace resolution': KulebaHamas-run health ministry says Gaza death toll surpasses 32,600Fidan received delegation of Armed Services Committee of US House of Representatives in AnkaraDirector General of Ucom took part in a recruiting conferenceArmenian woman appointed to position of Minister of Foreign Affairs of PalestineArab countries are ready to fully recognize Israel in a future deal: BidenUkraine needs help now due to high risk of Russian offensive in June: ZelenskyJapan deaths linked to red yeast rice supplements rise to 5British army allows beards ending a 100-year banGevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of KoreaUS provides Maryland $60 million to start rebuilding collapsed Baltimore bridgeApple will present new iPad Pro and iPad Air tablets in early May: What changes will they have?Selling Sunset TV series’ star chooses strange, revealing outfit for playing golfOil Prices UpWe have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide Memorial
Most Popular