Պայթյուն Ֆլորիդայում առեւտրի կենտրոնում. կան տուժածներ (տեսանյութ)
USAԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունը հայտնում են տուժածների մասին, հաղորդում է ABC News-ը:
Տուժածների թիվը հասնում է 20-ի, նրանցից երկուսի վիճակը ծանր է: