Բան չեմ ասում` նայեք Արարատից ու Արմավիրից միրգ բերող մեքենաների տեխնիկական վիճակը. Զոհրապ Եգանյան
ԲլոգոսֆերաՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այսօր Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, գրել է.
«Ճանապարհային պատահարներից մենք ամեն տարի ավելի շատ զոհեր ենք ունենում, քան սահմանին կամ ուժային օպերացիաների ժամանակ։ Սա հարց է, որը պետք է օր առաջ քննարկվի ու լուծում առաջարկվի։ Խայտառակ վիճակում են ճանապարհները, գծանշումները, ճանապարհային նշանները, խայտառակ վիճակում է ավտոտրանսպորտը, տեխզննում ասածը բանկում մուծում անելն է։ Վերջապես` սովետական արտադրության մեքենաները պետք է դուրս գան շահագործումից։ Բան չեմ ասում` նայեք Արարատից ու Արմավիրից միրգ բերող մեքենաների տեխնիկական վիճակը ու պարզ կդառնա, թե անվտանգությունն ինչ մակարդակի վրա ենք»:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա:
Վթարի հետևանքով 6 մարդ մահացել է, 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոշ տվյալներով վիրավորների թիվը հասնում է 11-ի: