Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 3 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 7-ին ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են
Երևան քաղաքում՝ 1500 քմ, 800 քմ, 600 քմ,
Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում՝ մոտ 1 հա,
Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ մոտ 1500 քմ, Արզնի գյուղում՝ 1000 քմ,
Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ մոտ 2000 քմ, Այնթապ գյուղում՝ մոտ 1050 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 300 քմ և 3000 քմ, Իրինդ գյուղում՝ մոտ 2000 քմ, Սասունիկ գյուղում՝ մոտ 400 քմ,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ մոտ 1500 քմ և 3000 քմ, Մեղրի քաղաքում՝ մոտ 800 քմ խոտածածկ տարածքներ:
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են հրդեհները: