Վրաստանում վթարի ենթարկված ՀՀ քաղաքացիներն արդեն հատել են վրաց-հայկական սահմանը
ԲլոգոսֆերաՎրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երեքը՝ Մ. Մ. (30 տր.), Լ. Մ. (16 տր.) և Ռ. Մ. (12 տր.), տեղափոխվում են Հայաստան և արդեն հատել են վրաց-հայկական սահմանը։
Լ. Մ. և Ռ. Մ տեղափոխվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Մ.Մ.՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։