Իմ դեմ տեղեկատվական արշավ է սկսվել. Հայկ Սարգսյանը դիմել է դատարան
БлогосфераԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նախաձեռնության հեղինակներն ու նրանց լրատվամիջոցները սուտ և կեղծ տեղեկություններ են տարածում իմ մասին՝ նպատակ ունենալով արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել իմ պատգամավորական գործունեությանը։
Այս արշավը դադարեցնելու համար 6 դեպքով դիմել եմ դատարան, և բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ։
Լրատվական համարվող կայքերից վիրավորանքի միջոցով պատճառված վնասի փոխհատուցման համար պահանջվող գումարներն ամբողջությամբ փոխանցելու եմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։
Իմ հիմնական աշխատանքից չշեղվելու համար այս ողջ գործընթացով լիազորել եմ զբաղվել փաստաբան Տիգրան Հայրապետյանին»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սկանդալային տեսանյութ էր հրապարակվել, որտեղ Հայկ Սարգսյանին ընկերակցող գեղեցկուհիներից մեկը ցուցադրում էր, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։ Ինչպես երևում է, Հայկ Սարգսյանը նրանց էքսկուրսիայի է տարել ՀՀ նախագահի նստավայր։