00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ինչպես են եվրոպական երկրների առաջնորդները փնտրում Պուտինին (տեսանյութ)Ինքդ քեզ չես խաբի․ Արփինե ՀովհաննիսյանԲոլոր վարկածները սեղանին են. ՀՀ ԱԽ քարտուղարը` Կուտոյանի մահվան դեպքի քննության մասին Քաղաքական դեմքերից ովքեր մասնակցեցին Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ) Բավականաչափ տվյալներ վկայում են՝ Կուտոյանն ինքնասպան է եղել. Արթուր Դավթյան (տեսանյութ) Կոչ եմ անում գործընկերներիս բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ․Վարդան Պետրոսյան Եթե անվտանգության հետ կապված սպառնալիքներ կան՝ պետք է ամբողջությամբ հետաքննենք․ Արմեն ԳրիգորյանՍերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ)Ցավ եմ ապրում. Տարոն Մարգարյան (տեսանյութ) Դիակը չսառած՝ քաղաքական կեղտոտ խաղեր են սկսել. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Պաշտոնական ճաշ՝ Սինգապուրի վարչապետի անունից՝ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից՝ ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի, տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով:
 
Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սինգապուրի վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
 
«Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան,
 
տիկին Աննա Հակոյան,
տիկնայք և պարոնայք,
 
 
Ողջունում եմ Ձեզ և ձեր պատվիրակությանը Սինգապուրում: Ուրախ եմ մեր երկիր կատարած Ձեր առաջին պաշտոնական այցի համար:
 
Մեր երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին, սակայն մեր պատմական առնչությունները շատ ավելի հեռուն են գնում: Մոտ 200 տարի առաջ մի խումբ հայ գաղթականներ տեղափոխվեցին Սինգապուր: Նրանք փոքրաթիվ էին՝ ոչ ավել, քան 100 մարդ, բայց նրանց ազդեցությունը մեր երկրի հասարակական կյանքում զգալի էր: Հայկական ներկայության նշաններ կարելի է գտնել ամբողջ Սինգապուրում:
 
Որպես նախկին լրագրող՝ վարչապետ Փաշինյանին, անկասկած, կհետաքրքրի այն փաստը, որ Սինգապուրի գլխավոր օրաթերթը՝ Street Times-ը, հիմնադրվել է 1845 թվականին Խաչիկ Մովսես անունով հայի կողմից: Բազմաթիվ շինություններ այստեղ կրում են Սարգիս եղբայրների անունը, ովքեր հիմնել են Սինգապուրի նշանավոր Raffles հյուրանոցը: Նույնիսկ մեր ազգային ծաղիկն է ստեղծվել հայկական ծագում ունեցող բուսաբույծ Ագնես Ջոակիմի կողմից, իսկ Ջոհակիմ խոլորձի քանդակը, որ վարչապետը երեկ բացեց Սինգապուրի հայկական փողոցում, հանդիսանում է մեր երկու ժողովուրդների միջև խաչաձև կապերի խորհրդանիշը:
 
Մենք հպարտանում ենք այն հայերով, ովքեր շարունակում են իրենց նպաստը բերել մեր երկրի զարգացմանը: Օրինակ՝ անցյալ տարվա հունիսին Սինգապուրի հայկական փողոցում բացվեց երկրորդ հայկական եկեղեցին: Հայ համայնքը պահպանում է իր ինքնությունը, ինչն օտարներին ևս թույլ կտա ծանոթանալ Հայաստանի ու հայերի պատմությանը:
 
Մենք բանակցում ենք Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱՀ) շուրջ: Մենք ձգտում ենք խթանել մեր երկու երկրների միջև գործարար և տնտեսականկապերը: Մենք գնահատում ենք Հայաստանի աջակցությունը ԱԱՀ-ի ստորագրման գործընթացին և հուսով ենք, որ այն հնարավորինս շուտ կկնքվի:
 
Այս այցի ընթացքում պարոն վարչապետը հանդիպելու է Սինգապուրի գործարար շրջանակների հետ, և ես հուսով եմ, որ մեր գործարարները միասին կաշխատեն՝ օգտվելով ստորագրված կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրից:
 
Մենք ամրապնդում ենք կապերը նաև այլ ոլորտներում, ներառյալ զբոսաշրջությունը, մշակույթը և կրթությունը: Մենք կօգտագործենք տարբեր հարթակներ՝ խորացնելու մեր հարաբերությունները: Մենք ողջունում ենք փոխադարձ այցելություններն ու փորձի փոխանակումները, քանի որ մենք նույնպես շատ բան ունենք սովորելու Հայաստանից:
 
Մեծարգո պարոն վարչապետ Փաշինյան, ես ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Սինգապուրում: Շնորհակալություն»:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բաժակաճառում նշել է.
 
«Ձերդ գերազանցություն պարոն վարչապետ,
 
հարգելի ներկաներ, տիկնայք և պարոնայք,
 
Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այս գեղեցիկ երկրում, որն իր փոքր տարածքով, սակայն վիթխարի կարողություններով արժանանում է շատ-շատերի հիացմունքին: Սինգապուրը բացառիկ է իր տնտեսական նվաճումներով, համընդհանուր բարեկեցության, սոցիալական արդարության ու հասարակական առաջընթացի ուրույն մոդելով և իր մշակութային առանձնահատկություններով։
 
Սինգապուրը մեզ՝ հայերիս համար, անշուշտ, նաև այն երկիրն է, որի նկատմամբ մենք առանձնահատուկ զգացմունքներ ենք տածում:
 
Սինգապուրի հետ հայերն ունեն վաղեմի պատմական կապեր: Պատահական չէ, որ Սինգապուրի ամենահին քրիստոնեական տաճարը՝ հայկական եկեղեցին, 184 տարեկան է: Եվ այսօր մենք, ինչ խոսք, հպարտ ենք, որ աշխարհի այս գեղեցիկ անկյուններից մեկում, որով զմայլվում է ողջ աշխարհը, փոքր և ձեռներեց հայ համայնքն իր արժանի հետքն է թողել: Ուրախ ենք, որ Սինգապուրի հայկական նյութական և հոգևոր ժառանգությունն այստեղ հիշում են և պահպանում ամենայն հոգատարությամբ:
 
Մենք, հիրավի, հպարտ ենք անցյալով, սակայն չենք ցանկանում սահմանափակվել դրանով: Ուզում ենք, որ այսօր ևս մեր երկու երկրներն առևտուր անեն միմյանց միջև և մարդկային հարաբերությունները զարգացնեն այնպես, ինչպես դա անում էին 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին:
 
Մեր պատվիրակությունը Սինգապուր է ժամանել նոր էջ բացելու մեր հարաբերություններում: Սինգապուրն աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրներից է, և մենք ցանկանում ենք զարկ տալ մեր երկրների միջև փոխադարձ առևտրի ու ներդրումների աճին: Կարծում եմ, դրա համար այսօր առկա են անհրաժեշտ նախադրյալներ: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր, որոնք արմատապես վերափոխել են երկրի տնտեսական միջավայրը: Ամրապնդվել է օրենքի գերակայությունը, ստեղծվել են հավասար պայմաններ տնտեսական բոլոր դերակատարների և, մասնավորապես, արտասահմանյան ներդրումների համար: Շեշտակի նվազել է կոռուպցիան: Այն այլևս չի գնահատվում որպես տնտեսական գործունեության արդյունավետությունը նվազեցնող գործոն: Մենք այլևս չենք տառապում հետխորհրդային երկրներից շատերին բնորոշ ախտանշաններով: Նոր Հայաստանը նոր հնարավորություններ է բացում ներդրումներ անելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:
 
Ասվածին ավելանում է նաև Եվրասիական տնտեսական միության, որին անդամակցում է նաև Հայաստանը, և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին կնքվելիք պայմանագրի գործոնը: Այն լրացուցիչ կարևոր խթան կարող է հանդիսանալ մեր երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման համար:
 
Տիկնայք և պարոնայք,
 
Բավարար է հպանցիկ հայացք նետել մեր երկու երկրների վրա՝ նկատելու համար նրանց միջև գոյություն ունեցող նմանությունները: Երկուսն էլ գտնվում են բարդ կամ անբարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրում: Երկուսն էլ զուրկ են բնական հարուստ ռեսուրսներից և իրենց զարգացման ռազմավարությունը կառուցում են մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործման և զարգացման գործոնի վրա: Կրթությունը, գիտելիքն ու նորարարությունը, աշխատասիրությունն ու համառությունը, համբերա­տարությունն ու լավատեսությունն են համարվում իրենց զարգացման գրավականն ու շարժիչ ուժը մեր երկրներում:
 
Սակայն, ի տարբերություն Սինգապուրի, որն իր զարգացման գործընթացը սկսել է հինգ տասնամյակ առաջ և հաղթահարելով սկզբնական շրջանի դժվարությունների շղթան՝ արդեն իսկ հասել է աննախադեպ բարձունքների, Հայաստանը դեռևս կանգնած է սրընթաց վերելքի անհրաժեշտության շեմին: Այո՛, մենք այսօր ստեղծում ենք պայմաններ անհատի աշխատասիրության, ստեղծագործ մտքի ու ձեռներեցության անխափան դրսևորման համար: Մեր ապագան մենք տեսնում ենք գիտելիքի վրա հենված տնտեսության, նորարարու­թյունների, բարձր տեխնոլոգիաների զարգացման մեջ: Հայաստանը դրան այլընտրանք չունի: Մեր արտաքին միջավայրը մեզ ստիպում է գնալ այդ ճանապարհով:
 
Սինգապուրի տնտեսական հրաշքն իրոք աննախադեպ էր: Ձեր բացառիկ փորձն այս առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար, և մենք երախտա­պարտ կլինեինք ձեր խորհուրդների համար:
 
Այս առումով չեմ կարող չնշել, որ Հայաստանում մեծ ջերմությամբ են հիշում Սինգապուրի զարգացման և առաջընթացի ճարտարապետ Լի Քուան Յուի այցը, որը կայացավ 2009 թվականին: Նա, ում համբավը վաղուց անցել է ազգային սահմանները, Հայաստանում ազնիվ ու արդյունավետ կառավարման խորհրդանիշ է համարվում: Իսկ մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյունները, այսօր դարձել են նաև Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները:
 
Ավարտելով խոսքս, տիկնայք և պարոնայք, ցանկանում եմ բաժակ բարձրացնել՝ ի պատիվ բարեկամ Սինգապուրի և մեր ժողովուրդների բարեկամության: Հանու՛ն ձեր հրաշալի քաղաքի ու տաղանդավոր ժողո­վրդի: Հանու՛ն մեր ապագա համագործակցության»:
Լրահոս
20 Հուն
Հրդեհ Մարտունի քաղաքում. տուժածներ չկան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին այրվել է խոտածածկույթ Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան Կանադայի արեւելքում առատ ձյան պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն (տեսանյութ)Ինչպես են եվրոպական երկրների առաջնորդները փնտրում Պուտինին (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը մարմնագույն լողազգեստով Կաբո Սան Լուկասի լողափում (լուսանկար) Ինքդ քեզ չես խաբի․ Արփինե ՀովհաննիսյանԿինը վեց օր ողջ է մնացել ձյան տակ թաղված մեքենայում Շախմատի կանանց առաջնությունում առաջատարը չի փոխվել «Ռոմա»-ն արտագնա խաղում հաղթեց «Զենովա»-ին «Լիվերպուլ»-ը Վան Դայկի և Սալահի գոլերի շնորհիվ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԵրբ կառավարման ակադեմիայում ունկնդիր էի, Կուտոյանը մեզ սեմինար էր կարդում․ Մարուքյան (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի ողբերգությունը «բանանային պետության ախտանիշ է»․ Արմեն ԱյվազյանՃՏՊ՝ Արագածոտնում․ բեռնատարը կողաշրջվել է․ կան վիրավորներԲոլոր վարկածները սեղանին են. ՀՀ ԱԽ քարտուղարը` Կուտոյանի մահվան դեպքի քննության մասին Գործարար Սամվել Կարապետյանը կրկին պապիկ է դարձել (լուսանկար) Նույն բակում ենք մեծացել, հավասարակշռված անձնավորություն էր․ Սիսակ Գաբրիելյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին Կաթողիկոսը նախագահել է Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի հոգեհանգիստը Կամո Հովհաննիսյանը «Կայրաթ»-ի հետ մեկնել է Թուրքիա «Մարտի 1»-ի և մյուս գործերի հետ Կուտոյանի մահը կարծես կապ չունի․ ԱԱԾ փոխտնօրեն Քաղաքական դեմքերից ովքեր մասնակցեցին Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ) Բավականաչափ տվյալներ վկայում են՝ Կուտոյանն ինքնասպան է եղել. Արթուր Դավթյան (տեսանյութ) Շախմատի տղամարդկանց առաջնությունը մոտենում է ավարտին Կոչ եմ անում գործընկերներիս բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ․Վարդան Պետրոսյան Գեղարքունիքում բախվել են Mercedes-ն ու Renault-ն․ Mercedes-ը հայտնվել է դաշտում, ձյան մեջ. կա 6 վիրավոր Հայաստանի ֆուտբոլի ընտրանու դարպասապահը վնասվածք է ստացել Եթե անվտանգության հետ կապված սպառնալիքներ կան՝ պետք է ամբողջությամբ հետաքննենք․ Արմեն ԳրիգորյանՆման բան չէի սպասում. Արա Բաբլոյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ)Բուխարեստում կատարվել է Դինքի սպանության 13-րդ և Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցների հոգեհանգստյան կարգ Ցավ եմ ապրում. Տարոն Մարգարյան (տեսանյութ) Դիակը չսառած՝ քաղաքական կեղտոտ խաղեր են սկսել. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին ես ճանաչել եմ․ Արթուր Վանեցյան Բագրատ Եսայանը՝ Համաշխարհային Սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի կոմիտեի նախագահել է ՈւՂԻՂ․ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը Աշոցքում կայացած դահուկավազքի առաջնության բացարձակ չեմպիոնները Միքայելյանը և Գալստյանն են Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգը ձնամրրիկից հետո. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակելԳեորգին գնաց` գուժելու հնարավոր ազգային աղետը․ Սամվել Ֆարմանյան Մեդվեդևը բացատրել է, թե ինչու է ՌԴ կառավարությունը հրաժարական տվել Մսի արտադրության ծավալները նվազել ենՍպասվում է ձյուն Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է. նա վերակենդանացման բաժանմունքում է. Tert.am Այն, ինչ իր կյանքի գնով չտվեց Կուտոյանը, նույն ուժերը կփորձեն ստանալ Գևորգ ԿոստանյանիցԵրևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամյա երեխային Հրշեջները մեկուսացրել են Մարմաշեն գյուղում 1250 հակ անասնակերի հրդեհը (տեսանյութ) Արմեն Հովհաննիսյանը սեփական կյանքով փրկեց առնվազն 15 զինվորի կյանքՀատուկ օպերացիա՝ Վանաձորում. բերման են ենթարկվել «Բազազ Արտեմը», «Գնդլիկ Բոքոնիկը»,«Պույ-պույ մկնիկը» և այլ մականունավորներ13 տարի առաջ այս օրը Թուրքիայում սպանվել է Հրանտ Դինքը
Ամենադիտված
Այ անբարոյականի լակոտներ, էդքան տղա եք, եկեք ինձանից պատասխան ուզեք. Մենուա Հարությունյանը հունից դուրս եկավ (տեսանյութ) Բավական անսովոր ավտովթար Քանաքեռում. նման բան միայն ֆիլմերում եք տեսել (տեսանյութ) Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)Հաղորդավարուհին ուղիղ եթերում իմացել է եղբոր մահվան մասին (տեսանյութ)Ինչ է պատմում Գեորգի Կուտոյանի հարևանը (տեսանյութ) Կուտոյանն իրականում երեկ է մահացել. նոր մանրամասներ«Թագավորն ու թագուհին». Լիլի Մորտոն՝ սիրելիի հետ (լուսանկարներ) Ողբերգական ավտովթար Երևանում. փրկարարները մեքենայից դուրս են բերել 24-ամյա վարորդի դինՔաղաքական դեմքերից ովքեր մասնակցեցին Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ) Սովորական սպանության կամ ինքնասպանության ձեռագիր չէ. նախկին ոստիկանապետ
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Ասեմ՝ չեք նեղանա, չէ՞. մի հատ «տուպոյ» վարչապետ ունենք. Չեքիջյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Սոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին (տեսանյութ) Փեսացուն խայտառակել է անհավատարիմ հարսնացուին հյուրերի մոտ (տեսանյութ)Գյումրիում ոստիկանը չի հավատացել, որ վարորդն իրեն վատ է զգում. ավելի ուշ նա մահացել է հենց որդու ձեռքերի մեջ Փաշինյանը ռեստորանում ընտանիքի հետ տոնում է Ամանորը (լուսանկար)
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»«Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ ՍարգսյանինՀայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)