Հարցրեք Մայր աթոռից. Քոչարյանի գրասենյակը` Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարության մասին. Sputnik Արմենիա ԵՄ-ն պետք է շատ լրջորեն դիտարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը․ գերմանացի քաղաքական գործիչ Իտալիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին Հասանովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԶՈւ ԳՇ պետի հետ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերից կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Չի կարելի երկրորդ անգամ մտնել միևնույն գետը. պետք է հայտարարվի միայն մեկ համազգային օրակարգ. Վարդան Ոսկանյան Զելենսկին «պատասխանել» է Մասկին Ադրբեջանը Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հղել Հայաստանը կարող է էկզիստենցիալ սպառնալիքի բախվել․ Հունաստանի ԱԳ նախարար Թուրքիան խնդրանքով դիմել է Ռուսաստանին. Bloomberg-ը մանրամասներ է հայտնել 

Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի. Թինա Կանդելակի

Բլոգոսֆերա

Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի Ռուսաստանի նախագահից, Telegram–ում գրել է «Մատչ ՏՎ»–ի գլխավոր տնօրեն, հայ–վրացական ծագումով ռուսաստանցի հաղորդավար Թինա Կանդելակին։

Նրա խոսքով` «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, որի հետևում կանգնած է Միխեիլ Սաակաշվիլին «այնքան է ցածրացել, որ անհնար է ավելի ներքև իջնել»։

«Իր հաղորդումներից մեկի սկզբում հաղորդավարը երկար, կեղտոտ և փողոցային բառապաշարով վիրավորել է իմ երկրի նախագահին, ինչպես դա անում են առավել նողկալի ծայրահեղականները, որոնք կանգնած են Վրաստանում ամենադաժան հանցագործությունների հետևում։ Կարծում եմ` ոչ միայն «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, որը հուլիսի 18–ին պետք է վերադարձվեր իր օրինական տիրոջը, պետք է ներողություն խնդրի։ Մեր նախագահի հանդեպ նման պահվածքի համար, անշուշտ, պետք է ներողություն խնդրի Վրաստանի ղեկավարությունը», – գրել է Կանդելակին։

Նրա խոսքով` հազիվ թե Պուտինին պետք են այդ ներողությունները, բայց դա երկրի «դեմքը փրկելու» միակ միջոցն է։

«Ես 10 տարի ասում եմ` Միխեիլ Սաակաշվիլին հանցագործ է և սրիկա։ Նրա տեղը քաղաքակիրթ հասարակության մեջ չէ, այլ բանտում։ Նրա նման մարդիկ ամենաարյունալի կոտորածների պատճառ են դառնում, նրանք իրենցից հետո ավերակներ են թողնում։ Մաղթում եմ, որ նա այրվի դժոխքի կրակներում և դա վստահաբար ասում եմ վրաց ժողովրդի անունից», – ընդգծել է Կանդելակին։

Տեղի ունեցածի մասին արտահայտվել է նաև «Ռոսիա սեգոդնյա», RT և Sputnik ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Նրա խոսքով` եթե «հաղորդավարը սահմանափակվեր հայհոյանքներով, նման արձագանք չէր լինի, առաջին հերթին, հենց Վրաստանում»։

«Խնդիրը ծնողների գերեզմանի, մոր մասին ասվածն է։ Կովկասցու համար դա անհանդուրժելի վիրավորանք է, իսկական հանցագործություն, որը ամոթալի է ոչ թե վիրավորվողի, այլ այն մարդու համար, ով նվաստացել է` ասելով նման բան։ Տղամարդը նման խոսքերից հետո դադարում է տղամարդ լինել։ Եվ ընդհանրապես մարդ», – նշել է Սիմոնյանը։

Նրա խոսքով` իրենց ադլերյան գյուղում, օրինակ, նման նողկալի արարքի համար նրան ոչ մեկ իր տուն չէր թողնի, նրանց տուն հարս չէին տա, իսկ այդ ընտանիքի տղամարդկանց հետ ոչ մեկ գործ չէր բռնի։

«Անշուշտ, վրացիներն առաջադեմ ժողովուրդ են, բայց հազիվ թե նրանք այդքան հեռացել են իրենց կովկասյան արմատներից», – նշել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Վրաստանի ամենահայտնի հաղորդավարներից մեկը` Գեորգի Գաբունիան, ծրագիրը սկսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հայհոյանքներով։ Մեկուկես րոպեի ընթացքում Գաբունիան, մեղմ ասած, անպարկեշտ բառերով է խոսել ՌԴ նախագահի մասին։ Հաղորդավարը չի խորշել նողկալի բառեր ասել Պուտինի ծնողների հասցեին` ընդգծելով, որ նրանք արդեն ողջ չեն։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հարցրեք Մայր աթոռից. Քոչարյանի գրասենյակը` Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարության մասին. Sputnik Արմենիա ԵՄ-ն պետք է շատ լրջորեն դիտարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը․ գերմանացի քաղաքական գործիչ Իտալիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին«Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն որոշել են զավթել ԿԸՀ-ն»․ Դանիել Իոաննիսյան Հասանովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԶՈւ ԳՇ պետի հետԱդրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերից կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Չի կարելի երկրորդ անգամ մտնել միևնույն գետը. պետք է հայտարարվի միայն մեկ համազգային օրակարգ. Վարդան Ոսկանյան Զելենսկին «պատասխանել» է ՄասկինԱդրբեջանը Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հղել Հայաստանը կարող է էկզիստենցիալ սպառնալիքի բախվել․ Հունաստանի ԱԳ նախարար Թուրքիան խնդրանքով դիմել է Ռուսաստանին. Bloomberg-ը մանրամասներ է հայտնել«Դուրս եկա Մարությանի ներկայացումից. կիսվեմ տպավորություններով»Ալիևն իր դաժանությամբ համարվում է բոլոր ժամանակների ամենադաժան ահաբեկիչներից մեկը. ադրբեջանցի բլոգեր Ադրբեջանն ու Իսրայելը քննարկել են ռազմական համագործակցության հարցերՍիսիան-Երևան ավտոճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել էՀնդկական գյուղերից մեկում գրեթե բոլորը դարձել են բլոգերԵրևանում ծեծի են ենթարկել մերսման սրահի տնօրենին, մենեջերին և աշխատակցուհունBalenciaga ցուցադրել է չիփսերի տուփի տեսքով պայուսակըԱդրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ հայերին խոշտանգած հանցագործներին պետական մակարդակով հերոսացրել է․ Թաթոյան Բելլա Հադիդը Stella McCartney-ի ցուցադրությանը ներկայացել է թափանցիկ կոմբինեզոնովԲրիտանական դեսպանությունը սարսափած է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը գնդակահարում հայ գերիներին Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողությունն անընդունելի են. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմԱնգելա Մերկելի նմանակը թոշակի է անցնում. BildԱրմեն Գրիգորյանը մանրամասնել է, թե ինչ է խոսել ՆԱՏՕ֊ի բրյուսելան կենտրոնակայանում Ինչպես փոխվեց Փաշինյանի կարծիքը՝ ՀՀԿ-ական «մականունավոր օլիգարխների» մասինԱվանեսյանը դեղ արտադրող, ներմուծողների հետ քննարկել է ԵԱՏՄ շուկայում դեղերի արտադրության հարցը ԱՄՆ Պետդեպը մեկնաբանել է ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ ռազմագերիների մահապատժի տեսագրություններըԻլոն Մասկը ենթադրել է, թե ինչպես կավարտվի պատերազմն ՈւկրաինայումԵրկրին է մոտենում 0.5 կմ տրամագծով աստղակերպԻ՞նչ պիտի անի ՀՀ կառավարությունը, որ չի անում․ պարզաբանում է Սիրանուշ Սահակյանը Հրաչյա Սարգսյանն ու թիմը շարունակում են փիառվել հարկատուների գրպանի հաշվինՀայ զինծառայողների սպանության տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԲրիտանացի գիտնականները 10 տարվա ընթացքում «անտեսանելի թիկնոց» կմշակենՓելոսիի այցը հույս է տալիս, որ Հայաստանը միայնակ չէ իր պայքարում. Արմեն Գրիգորյանը՝ «Վաշինգտոն Փոստ» Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պայմանավորված է ԱՄՆ-ի սադրիչ գործողություններովՊատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում. Արցախի ԱԽ Ալիևն ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարարինԻ նշան երախտագիտության՝ Վրույր Փենեսյանը նկար է նվիրել Մոնակոյի «Mission Enfance» հիմնադրամին Իրանում բողոքի ցույցերի ժամանակ 133 մարդ է զոհվել. պնդում են իրավապաշտպանները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իտալիայի վճռաբեկ դատարանի պատվիրակությանը «Արամի մարմինը 10 ամիս եղել է Սևանի դիահերձարանում, այդ ողջ ընթացքում ընտանիքը Արամին փնտրել է ամենուր» Քիմ Քարդաշյանին տուգանել են 1,3 մլն դոլարովՄհեր Գրիգորյանն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է մակրոտնտեսական վերջին զարգացումները Գերեվարված հայ զինվորներին գնդակահարելու հրապարակումների հիման վրա վարույթ է նախաձեռնվել. «Փաստինֆո» Սյունիքի մարզում բախվել են MAN բեռնատարը, Opel Astra-ն ու VAZ 2106-ը. կա վիրավոր Երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մսաղացի մեջ․դաստակի և մատների անդամահատում է կատարվել. ԲԿ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել «խաղաղության պայմանագրի» տարրերըՆիկոլա Պելցը Valentino-ի ցուցադրությանը ներկայացել է թափանցիկ բլուզով
Ամենադիտված