Հարցվածների 56 տոկոսը երբեք չէր քվեարկի ՀՀԿ-ի, 10 տոկոսը՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին
ՀասարակությունՄիջազգային հանրապետական ինստիտուտի` Հայաստանում անցկացրած սոցիոլոգիական հարցման մասնակիցների 56 տոկոսը հայտնել է, որ երբեք չէր քվեարկի Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին:
Հարցվածների 23 տոկոսը հայտնել է, որ երբեք չէր քվեարկի ՀՅԴ-ի, 12 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան»-ի, 11 տոկոսը «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին:
«Իմ քայլը» դաշինքի օգտին երբեք չէր քվեարկի հարցվածների 10 տոկոսը:
Հարցման մասնակիցների 14 տոկոսը ոչ մի կուսակցության օգտին երբեք չէր քվեարկի:
Մասնակիցների 11 տոկոսը հարցին, թե որ քաղաքական ուժի օգտին երբեք չէր քվեարկի, տվել է «չգիտեմ» պատասխանը: