Մարտունեցին օտարերկրացու ուսապարկից գողացել է դրամապանակը. նրան բերման են ենթարկել
ОбществоՀունիսի 19-ի Գեղարդում մի օտարերկրացու կորցրած դրամապանակից գումար էին գողացել:
Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 22-ին էլ Գառնի կամ Գեղարդ գյուղում մի ֆրանսիացու ուսապարկից գողացել էին դրամապանակ` 500 եվրոյով եւ բջջային հեռախոս:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի եւ Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 8-ին, ժամը 18.20-ին, մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայից Կոտայքի բաժին բերման է ենթարկվել Մարտունի քաղաքի 37-ամյա մի բնակիչ: Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է բելգիացի կնոջ դրամապանակից գողացել 20 հազար դրամ եւ 120 եվրո, իսկ ֆրանսիացի զբոսաշրջիկից՝ 400 եվրո:
Կատարվում է նախաքննություն: