ԱՄՆ-ում արջը նստել է մեքենան և վթարի ենթարկվել
ԱյլԱՄՆ Բոուլդեր քաղաքում արջը փախցրել է մեքենան և ենթարկվել վթարի: Այս մասին հայտնում է Բոուլդերի ոստիկանությունը Ֆեյսբուքի պաշտոնական էջում:
Գրառման մեջ նշվում է, որ արջը նստել է մեքենան, որի դռները բաց են եղել: Նստելուն պես դռներն անսպասելիորեն փակվել են: Կենդանին ցանկացել է դուրս գալ, բայց մեքենան տեղից շարժվել է և հարվածել ծառին:
Վթարից հետո գազանը փախել է անհայտ ուղղությամբ: