Գաբունիայի մայրը արձագանքել է որդու հետ կապված սկանդալներին
GeorgiaՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայհոյած վրացի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի մայրը ցնցված է իրադարձություններից, որոնք հաջորդել են իր որդու հայտնի ելույթին: Այս մասին ասել է «Ռուսաստանի վրացիների միության» անդամ Իգոր Գվրիտիշվիլին:
«Ես լսել եմ, որ Վաշակմաձեն ցնցված է, թե ինչպես է հասարակությունն ընդունել իր որդու հայտարարությունները: Չի սպասել, որ այդպես կհայհոյեն նրան: Սակայն այս հարցում դժվար է մոր կողմից օբյեկտիվություն սպասել»,-ասել է Գվրիտիշվիլին:
Նշենք, որ Գաբունիայի մայրը՝ Ջուլիետա Վաշակմաձեն, Խորհրդային Վրաստանի վաստակավոր արտիստ է, ով 1985 թվականից աշխատել է որպես հեռուստահաղորդավոր, լրագրող, ռեժիոր: