Պուտինն այցելել է 9 երեխա ունեցող ամուսիններին և կերակրել մեկամյա Վովային (տեսանյութ)
Russia«Սպուտնիկ» գործակալութան տեղեկացմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եկատերինբուրգում այցելել է Սիրոպյատովների բազմանդամ ընտանիքին: ՌԴ նախագահը նրանց հետ ծանոթացել էր մայիսին՝ «Ծնողական փառք» շքանշանի հանձնման արարողության ժամանակ:
Ամուսինները՝ Մաքսիմը և Լիլիան, 9 երեխա ունեն: Ամենափոքրը Պուտինի անվանակիցն է: ՌԴ նախագահը փոքրիկ Վովային թխուկ է հյուրասիրել, որը երեխան հաճույքով կերել է:
«Կարծում էի՝ թուղթը կուտի»,- կատակել է նախագահը:
Պուտինը երեխայի ծնողների հետ խոսել է նաև նրանց՝ նոր բնակարան տեղափոխվելու մասին: Նոր, հարմարավետ բնակարանը Վերին Պիշմայում ընտանիքին էր հանձնվել անմիջապես Կրեմլում կայացած հանդիսությունից հետո: