Director General of Ucom took part in a recruiting conference Gevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of Korea We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents 

Մենք պետք է կարողանանք հայկական դասական երաժշտությունը արժանվույն ներկայացնել աշխարհին. Աննա Հակոբյան

Society

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը»բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի և դասական երաժշտության ստեղծագործական խմբերի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարՍերգեյ Սմբատյանը, «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն ՀԿ-ի նախագահ Ստեփան Ռոստոմյանը:

Մինչ հուշագրի ստորագրումը, շնորհավորելով համատեղ համագործակցության կապակցությամբ,Աննա Հակոբյանը շեշտել է, որ ստորագրվելիք համաձայնագրի արդյունքում Հայաստանում կարճ ժամանակահատվածում դասական երաժշտությունը կարձանագրի մեծ արդյունքներ և ավելի բարձր մակարդակի վրա կկանգնի:

«Ինչո՞ւ է սա կարևոր, սա կարևոր է, որովհետև այն որակը, որը մենք ունենք Հայաստանում, այն որակը, որը մատուցում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, այն կատարելության հասնող որակը, որը մատուցում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, մենք իրավունք չունենք նրանց հետ այդպես վարվել: Դա ոչ թե մեր հարստությունն է, այլ այն է ինչ ժամանակակից լեզվով ասած պետք է «վաճառենք» աշխարհին և թանկ «վաճառենք»: Բայց դա ջանք, աշխատանք է պահանջում»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ նվագախմբերը ունեցած արդյունքին հասել են սեփական նախաձեռնողականության և, ըստ էության,առանց աշխատավարձի աշխատելու կամ նվազագույն դրամական միջոցներով առավելագույնն անելու ճանապարհով: «Մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում «Իմ քայլը» հիմնադրամը 514 մլն 866 հազար դրամ է տրամադրել դասական երաժշտության խմբերին որպես հավելավճար: Բայց մեզ համար կարևոր է ոչ միայն նվազագույն խնդիրները լուծելը, այլ դրանք լուծելով հանդերձ, մեր առաջ դնել շատ ավելի մեծ նպատակներ և հնարավորություններ ստեղծել որպեսզի մենք կարողանանք այն ինչ ունենք աշխարհին ներկայացնենք արժանվյուն, այլ ոչ թե մեր խմբերը ստիպված լինեն ամսական աշխատավարձի խնդիր լուծել: Դա մեզ պատիվ չի բերում: Հայ երաժիշտը տաղանդավոր և հայ երաժիշտը Հայաստանի սահմաններից դուրս հասնում է համաշխարհային փառքի: Մենք այդ փառքը պետք է բերենք այստեղ: Այսօրվա հուշագիրը դեպի դա տանող ճանապարհի առաջին քայլն է, և ես հավատում եմ, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք կարճ ժամանակում ունենալ շատ լավ արդյունքներ»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ համագործակցության ամենակարևոր արդյունք կլինի այն, որ դասական երաժշտություն սիրող զբոսաշրջիկների թվի աճ կգրանցվի:

«Դասական ակադեմիական արվեստը մեզ համար մեծագույն հարստություն է, որը պետք է պահպանել ու զարգացնել: Այն կարող է օգնել մեզ հարստացնել մեր երկիրն ու տնտեսությունը: Ցանկանում ենք օգնել բոլորին իրենց մարքեթինգային և բրենդինգային կարողությունների զարգացման հարցում: Մեր օրերում շատ կարևոր է այս կամ այն կոլեկտիվի գործունեությունը ճիշտ փաթեթավորելն ու մատուցելը»,-շեշտել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

«Իմ քայլը» հիմնադրամը երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրեր է իրականացնում կրթության, մշակույթի, սոցիալ-առողջապահական և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում։ Հայաստանում դասական երաժշտության զարգացման նպատակով «Իմ քայլը» հիմնադրամը ձևավորել է «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» խումբը, որի շրջանակում աջակցություն է ցուցաբերվում դասական երաժշտության ոլորտի մի շարք կառույցների։ Ծրագիրն ուղղված է Հայաստանում դասական ակադեմիական երաժշտության կայուն զարգացմանը՝ դասական երաժշտության միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման և կայուն ֆինանսական հոսքերի ավելացման մեխանիզմների ներդրման միջոցով։ Զարգացման մեխանիզմների ներդրումը ներառում է ռեբրենդինգի, մարքեթինգի և տոմսային քաղաքականության վերանայում։ Ոլորտի կայուն զարգացման ապահովումը կբերի երկրում ակադեմիական արվեստի հանրահռչակմանը և մշակութային զբոսաշրջության զարգացմանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Hamas-run health ministry says Gaza death toll surpasses 32,600Fidan received delegation of Armed Services Committee of US House of Representatives in AnkaraDirector General of Ucom took part in a recruiting conferenceArmenian woman appointed to position of Minister of Foreign Affairs of PalestineArab countries are ready to fully recognize Israel in a future deal: BidenUkraine needs help now due to high risk of Russian offensive in June: ZelenskyJapan deaths linked to red yeast rice supplements rise to 5British army allows beards ending a 100-year banGevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of KoreaUS provides Maryland $60 million to start rebuilding collapsed Baltimore bridgeApple will present new iPad Pro and iPad Air tablets in early May: What changes will they have?Selling Sunset TV series’ star chooses strange, revealing outfit for playing golfOil Prices UpWe have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bonds
Most Popular