«Մակեդոնիա»-ի գլխավոր մարզիչը ֆավորիտ համարում է «Ալաշկերտ»-ին
SportՀյուսիս մակեդոնական «Մակեդոնիա» թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տանևսկին Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտ»-ի դեմ խաղում ֆավորիտ համարում է հայկական թիմին:
«Մրցելու ենք ուժեղ թիմի հետ և այս մրցապայքարում ֆավորիտը Երևանի «Ալաշկերտ»-ն է: Թեպետ մենք ամեն ինչ անելու ենք, որ պատվով դուրս գանք այս դիմակայությունից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:
Տանևսկիի խոսքով՝ բացի պարտությունից մյուս բոլոր արդյունքները դրական կլինեն իրենց համար:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտ»-ը կհյուրընկալի հյուսիս մակեդոնական «Մակեդոնիա»-ին: Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին և կմեկնարկի 19:00-ին: Խաղը կընդունի Ավանի ակադեմիայի մարզադաշտը: