Արտակ Գրիգորյանը` «Մակեդոնիա»-ի դեմ կայանալիք խաղի մասին
СпортԵրևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ավագ Արտակ Գրիգորյանը հույս ունի, որ «Ալաշկերտ»-ը դրական արդյունքի կհասնի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փոլում:
«Երիտասարդ ֆուտբոլիստների հետ մարզվելն այլ է, քան՝ փորձառուներինը: Բայց մեր նորեկները որակյալ ֆուտբոլիստներ են: Մենք էլ մեր հերթին ամեն ինչ անում ենք, որ իրենց օտար չզգան»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակ Գրիգորյանը:
Վերջինիս խոսքով՝ թիմերը և մարզչական շտաբն ուսումնասիրել է մրցակցին՝ «Մակեդոնիա»-ին: ««Մակեդոնիա»-ին թերագնահատել պետք չէ, նրանք ուժեղ թիմ են: Մենք էլ ենք լավ նախապատրաստվել և հույս ունենք որ դրական արդյունքի կհասնենք»,-շեշտեց ֆուտբոլիստը:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտ»-ը կհյուրընկալի հյուսիս մակեդոնական «Մակեդոնիա»-ին: Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին և կմեկնարկի 19:00-ին: Խաղը կընդունի Ավանի ակադեմիայի մարզադաշտը