Ռոստովում հրաձգության հետևանքով հայ վարորդ է վիրավորվել
Արտակարգ ՊատահարՀուլիսի 9-ին Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Ժմայլովի փողոցում հրաձգություն է տեղի ունեցել:
Հրաձգությունն իրականացվել է առանց պետհամարանիշերի երթևեկող երկու մեքենաներից՝ մեկ այլ մեքենայի ուղղությամբ, որում մեկ տղամարդ և երկու կին են գտնվել:
Միջադեպի հեըտևանքով տուժել է 45-ամյա Արսեն Մարկոսյանը, որը գտնվել է թիրախ դարձած մեքենայի ղեկին: Նա հրազենային վնասվածքներ է ստացել որովայնի, ոտքի և մեջքի հատվածում և հիվանդանոց տեղափոխվել:
Ըստ նախնական տվյալների՝ «Nissan» ավտոմեքենային մոտեցել են երկու սեւ ավտոմեքենաներ առանց պետհամարանիշների Մերսեդես եւ BMV մակնիշների: Դրանցից դուրս են եկել հինգ զինված տղամարդիկ եւ կրակ բացել «Nissan» մեքենայի վարորդի եւ ուղեւորների ուղղությամբ: Հանցագործությունից հետո անհայտ անձինք փախուստի են դիմել: Վարորդը 45-ամյա տեղաբնակ Արսեն Մարկոսյանն էր: Հրազենային վնասվածքով նա տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է «Բլոկնոտ Ռոստով» պորտալը: