Սիրիայում ականի պայթյունի հետեւանքով 7 երեխա է զոհվել, կան վիրավորներ
WorldՍիրիայում ականի պայթյունից 7 երեխա է զոհվել: Այս մասին հայտնում է Ren TV ալիքը՝ հղում անելով արաբական SANA գործակալությանը:
Պատահարը տեղի է ունեցել Դեր-Զորի շրջանի Դեբլան գյուղում՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ: Դեռահասները զոհվել են՝ կանգնելով ահաբեկիչների տեղադրած ականի վրա:
Մի քանի մարդ էլ հոսպիտալացվել է ականի պայթյունից ստացած վնասվածքների հետեւանքով: Վիրավորների քանակի եւ առողջական վիճակի մասին տեղեկատվություն դեռեւս չկա:
Նշվում է, որ չնայած ականազերծման աշխատանքներին, այդուհանդերձ բնակելի հատվածներում եւ գյուղատնտեսական նշանակության մշակելի հողակտորների տարածքներում ահաբեկչական խմբերի կողմից տեղադրված դեռեւս բազմաթիվ ականներ են մնում: