Հայաստանյան «Լույս ինվեստմենթս» ընկերությունը՝ Սևծովյան գինեգործության ֆորումի ոսկե մեդալակիր (լուսանկարներ)
АрменияՀուլիսի 5-7-ը Սոչի քաղաքում՝ սևծովյան ամենամեծ հանգստյան գոտիներից մեկում, տեղի ունեցավ Սևծովյան գինեգործության 6-րդ ֆորումը։ Ֆորումի հիմնական նպատակը գործնական համագործակցության մեխանիզմների ստեղծումն է, ինչպես նաև գործընկեր երկրների շուկաներում սեփական արտադրանքի խթանումը։
Իրենց արտադրանքները ներկայացրել են մի շարք երկրներ` ինչպես Հայաստանը, այնպես էլ Ռուսաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Սերբիան, Խորվաթիան և Թուրքիան: Արտադրանքներն արժանացել են տարբեր մրցանակների՝ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների: Ֆորումի ժամանակ Հայաստանը ներկայացնում էր կոնյակագործ Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Լույս ինվեստմենթս» ընկերությունը (Luys Investments LLC), որն ամենաշատ մրցանակներն է ստացել: Ընկերության տեսականին միակն էր, որն արժանացել է մի շարք ոսկե մեդալների:
Նկատենք, որ «Լույս ինվեստմենթս» ընկերությունն առաջին անգամ էր մասնակցում ֆորումին, որի ներկայացրած կոնյակներն արժանացել են ամենաբարձր մրցանակներին: Ընկերությունը ֆորումին մասնակցել է 8 տեսակի կոնյակով, որոնցից 6-ն արժանացել են ոսկե մեդալի: Ամենաշատը ոսկե մեդալ մրցանակի արժանացել է հենց «Լույս ինվեստմենթս» ընկերության արտադրանքը: Ընկերության ներկայացրած 8 տեսականուց հաղթել են 4, 6, 10, 12, 15 և 25 տարեկան կոնյակները: Ամենամեծ գնահատանքին արժանացել է 25 տարեկան կոնյակը, որն իր թե՛ համով, թե՛ տեսքով առաջատարն էր:
Ընկերության գլխավոր տեխնոլոգն է հանդիսանում Խորհրդային Միության և Հայաստանի վաստակավոր կոնյակագործ Ռոբերտ Ազարյանը, որի շնորհիվ էլ ընկերությանը հաջողվում է ստանալ գերազանց համ ու արտադրանք:
Նշենք, որ Ֆորումի կազմակերպիչների թվում էին ՝ Кизляр, Alma Valley, Cricova, Novak Winery/Tartcomvin, Tomai Vinex, Вина и воды Абхазии, Винодельня Иронсан, Массандра, Новый Свет iMVino, POZIS, Spiegelau ընկերությունները։