Արտաշատում զոդման ժամանակ հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի
Emergency CaseՈստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքնիիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 9-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 11:45-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող, նույն քաղաքի բնակիչ 22-ամյա Գագիկ Հ.-ին պատկանող ավտովերանորոգման կետում զոդելու ժամանակ հրդեհ է բռնկվել հրդեհ է բռնկվել:
Վայք քաղաքի բնակիչ, 42-ամյա Սևակ Խ.-ին պատկանող ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան եւ ավտովերանորոգման կետի ողջ գույքը այրվել են:
Ըստ աղբյուրի՝ ոստիկանության ծառայողներին Սևակ Խ.-ն հայտնել է, որ ավտոմեքենայում եղել է իր անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, բանկային քարտեր և 1500 դոլար, իսկ ինքը կրել է 2 մլն 500 հազար դրամի վնաս:
Զոդման աշխատանքները կատարել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Սամվել Հ.-ն, ով աշխատում է նշված ավտովերանորոգման կետում՝ որպես զոդող: