Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia Start of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network report EU mission presented situation in Gegharkunik to French delegation 

Ըստ գործարարի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին Երևանում ծեծել է իրեն և պահանջել 10 միլիոն եվրո. Հետք

Society

Գործարար Վահե Պարազյանը հուլիսի 3-ին դուրս է գալիս Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող մարզասրահից և սպասում իր վարորդին: Մինչ վարորդի գալը նրան են մոտենում չորս հոգի, որոնցից մեկը հարցնում է՝ Վահեն դո՞ւ ես: Վահե Պարազյանը պտտվում և տեսնում է, որ Նարեկ Կարապետյանն է հարցնողը՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահը: «Ինքն էր և հետը 3 թիկնապահ: Հարձակվեցին վրաս, առաջինը ինքը խփեց, օրը ցերեկով: Ես թյուրիմացության մեջ եմ, հարցնում եմ՝ ի՞նչ է եղել: Մինչև զանգեցի ընկերներիս, արագ նստեցին մեքենաներն ու գնացին»,- «Հետք»-ի հետ զրույցում պատմեց գործարարը, գրում է Hetq.am-ը:

Միջադեպից հետո երիտասարդ գործարարը գտնում է Նարեկ Կարապետյանի հեռախոսահամարը, զանգահարում է և գնում հանդիպման Մաշտոցի պողոտայում Կարապետյանին պատկանող «Սիզնս» սրճարանում (SEASONS): «Ասում եմ՝ ուզում եմ մենակ քո հետ հանդիպեմ: Ասում է, բա արի, Վահե ջան: Գնամ եմ, մի 100 հոգի, ինչքան «ախռանիկ» ունի ընդե են, լցված այս ու այն կողմ: Նստած է կաֆեում, հարցրեցի ի՞նչ կա իմ հետ: Ասեց՝ դուք չգիտե՞ք, որ մեր ընտանիքի հետ հարցեր ունեք: Ասեցի՝ հոպարիդ հետ նկատի ունե՞ս (Սամվել Կարապետյանի, «Տաշիր» ընկերություների խմբի նախագահ), ասեց՝ հա: Հարցրեցի՝ դու կա՞ս այդքան, որ այդ հարցը բարձրացնում ես, հոպարդ տեղյա՞կ է դրանից: Ասեց հա, ես եկել եմ իմ ընտանիքի անունից խոսեմ»,- սրճարանում կայացած հանդիպումից մանրամասներ պատմեց Վահե Պարազյանը և շարունակեց, որ Նարեկ Կարապետյանն ասել է, որ նա ՌԴ-ում պարտքեր ունի իր հորեղբորը:

«Ասում է՝ դուք մտել եք հոպարի դաշտ: Ասեցի՝ եթե հոպարիդ է թվում, որ դա իր դաշտն է, իր դաշտը չի, դա ազատ տեղ է: Պետական հիմնարկ է եղել: Ասեց դուք միակ ելք ունեք, եթե ձեզ թվում է, որ Հայաստան եք եկել, ապահովության մեջ եք, ես քեզ ասեմ, որ դու սխալվում ես, հենց այդպես: Ասում եմ՝ Նարեկ, սպառնո՞ւմ ես: Ասում է՝ ես քեզ զգուշացնում եմ, որ կարամ մարդ ասեմ, որ ձեր համար ահավոր պրոբլեմ կլինի: Ասում է՝ դուք ստեղ մի հատ ելք ունեք, լավ մտածի, Վահե, դու էդ փողերը, մենք այստեղ ֆոնդ ունենք Արցախի համար, էդ փողերը (10 մլն եվրո) բերում, մուծում ես ֆոնդին, մենք ուղարկում ենք Արցախ: Ասում եմ՝ իմ հաշվին ուզում եք Արցախին լավություն անե՞ք, դուք արեք: Ասում եմ՝ հոպարդ ինձ 1.5 տարի նստացրեց, իմ ընտանիքին էս օրը գցեց, բիզնեսս խլեց, ես փոխանակ ասեմ՝ ինչի եք իմ գլխին այդպիսի բան արել, մի հատ ել դուք եք ասում, դուք եք ինձ պարտք: Ասում է՝ ոնց որ խառնում ես, ուզում ես հենց վաղն էլ մի հատ «ռիչակներով խոդեմ», որ բան անե՞ս, ասում է՝ դու չես հասկանում՝ ում հետ ես խոսում»,- պատմում է Վահե Պարազյանը: Վերջինիս և Նարեկ Կարապետյանի քննարկումն արդեն շարունակվում է գործարարի բանկային հաշիվներում առկա գումարների շուրջ:

«Ասում է՝ հաշիվներդ եմ ասել ստուգեն, եթե հաշիվներիցդ փող գտնեմ, մեծ թիվ, ի՞նչ եմ անում: Ասում եմ էդ թիվը կյանքում չեմ աշխատել: Ասում է՝ 10 միլիոն եվրո որ գտնեմ հաշվիդ վրա ի՞նչ անեմ, մենք «Ցե-բե, մե-բե» (Կենտրոնական բանկ) ասել ենք: Ասեցի՝ եթե գտնեք, ես ձեզ նվեր կտամ, բայց եթե չգտաք՝ ի՞նչ եք անում»,- շարունակեց գործարարը:

Քննարկումը ընդհատվում է պայմանով, որ Նարեկ Կարապետյանը խոսի հորեղբոր՝ Սամվել Կարապետյանի հետ, որպեսզի հասկանան ինչ անել: Վահե Պարազյանն էլ խոսում է իր ծնողների հետ, ներկայացնում իրավիճակը, որից հետո Նարեկ Կարապետյանը զանգում և հրավիրում է Պարազյանին իր գրասենյակ, սակայն առաջարկը մերժվում է, և հանդիպում են կրկին նույն սրճարանում:

«Մտա ներս, տեսնեմ Նարեկը նստած է, իր տեղակալները, «ախրանիկները»: Ասեց՝ ես հոպարի հետ խոսացի, ասեց ձև չկա, ստեղ ձեր միակ ելքը, եթե ուզում եք ապրեք, չես ուզում մեր ուշադրությունը թեքենք դեպի հորդ, պետք է էդ փողը «գրեֆ» անեք: Ասեցի՝ չփորձես ընտանիքիս սպառնալ: 15 հոգով հարձակվում են վրաս, առաջինն ինքն է խփում: Ընկերս հետս էր, իրեն էլ են խփում, ջարդում, փշրում ու դուրս են գալիս: Սրճարանի մենեջերը գալիս, սառույց է տալիս, ուզում ենք դուրս գանք, չեն թողնում, բոլոր մուտքերը փակել են: Այդ պահին, որ ինձ խփում են, մորաքույրս տեսնում է, ուզում է դուռը բացի, փակ է, չի կարողանում»,- ծեծկռտուքի վերջին դրվագն է վերհիշում գործարարը:

Դրանից հետո Վահե Պարազյանը գնում է հիվանդանոց, հետո ոստիկանություն՝ բացատրություն, ցուցմունք տալու: Պարազյանը տեղեկանում է, սակայն, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստելու փուլում բացատրություններ է տվել ոմն Տիգրան Ասլանյան, ում Վահե Պարազյանը չի տեսել: Ավելին, նա ոստիկանությունում բացատրություն է տվել, թե իբր ինքն է Ալեք Մանուկյան փողոցում Վահե Պարազյանի հետ տեղի ունեցած միջադեպին մասնակցել, իսկ Նարեկ Կարապետյանը սրճարան է հրավիրել երկուսին, որպեսզի հաշտեցնի:

10 միլիոն եվրոյի պահանջը և Սամվել Կարապետյանի ցանկությունը

Վահե Պարազյանը և եղբայրը՝ Հովհաննես Պարազյանը, ՌԴ-ում տարիներ առաջ շինարարական ընկերություներ են հիմնել: Մասնակցել են «Գազպրոմ» ընկերության հայտարարած մրցույթներին, կնքել շուրջ 7.5 միլիարդ ռուբլու պայմանագրեր և շինարարական աշխատանքներ կատարել: Հասցրել են շուրջ 3.5 միլիարդ ռուբլու պատվեր կատարել: Պարազյանների հայրն էլ այդ ժամանակ աշխատել է Սամվել Կարապետյանի ընկերությունում: 2016 թ-ին Կարապետյանը պահանջել է Պարազյանների հորից, որպեսզի որդիները դադարեցնեն իրենց աշխատանքը «Գազպրոմ»-ի հետ, սակայն մերժում է ստացել: Վահե Պարազյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանն ասել է նաև, որ եթե չդադարեցնեն «Գազպրոմ»-ի հետ համագործակցությունը, ապա նրանց ՌԴ-ից «դեպորտ» անել կտա: Պարազյանների հայրը հարկադրված ազատման դիմում է գրել և հեռացել Կարապետյանի ընկերությունից: Ամիսներ անց «Գազպրոմը» կնքված բոլոր պայմանագրերը խզելու ծանուցում է ուղարկել Պարազյանների ընկերություններին, իսկ Վահե Պարազյանին Մոսկվայում օդանավբարձրանալուց առաջ, ձերբակալել և տարել են Կալուգայի երկրամաս: Այնտեղ արդեն իրավապահները մեղադրանք են առաջադրել Վահե Պարազյանին և կալանավորել: Վերջինս մեղադրվել է շորթման և մարդ առևագնելու մեջ: Սակայն բանտում ասել են, որ եթե 10 միլիոն եվրո գումար վճարի Կարապետյանին, ազատ կարձակվի, Պարազյանը չի համաձայնել: Հետապնդում է սկսվել նրա ընտանիքի անդամների նկատմամբ, որոնք, բացառությամբ մորից, կնոջից և երեխայից, բոլորը ՌԴ-ից բացակայել են տևական ժամանակ: Պարազյանի մայրը հետապնդումների վերաբերյալ նամակներ է գրել ՌԴ Պետդումայի պատգամավորներին:

1.5 տարի անազատության մեջ մնալու ընթացքում Պարազյանին առաջադրված մեղադրանքները չեն հիմնավորվել, և հոդվածը վերաորակվել է: Դրանից հետո նրան մեղադրել են ինքնիրավչության մեջ և գրավով ազատ են թողել: 2018 թ-ի ապրիլի 30-ին Պարազյանը և իր ընտանիքի անդամները լքել են ՌԴ-ն՝ վերադառնալով Հայաստան: 2018 թ-ին Հայաստանում բիզնես են հիմնել և որևէ առնչություն  չեն ունեցել Կարապետյանների հետ մինչև 2019 թ-ի հուլիսի 4-ը:

Մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք Նարեկ Կարապետյանին: Վերջինս չցանկացավ պարզաբանում տալ:

Հ.Գ. Հիշեցնեք պարզապես, որ հունիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ընդմիջմանը հանդիպել էր «Տաշիր» ընկերության հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանին: Նրանք զբոսնել էին Կարապետյանների կողմից վերջերս բացված այգու տարածքում:

Լուսանկարում ձախից՝ Վահե Պարազյան, Նարեկ Կարապետյան

 

Աղբյուրը` Hetq.am

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Abu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers Former Argentine Ambassador to Armenia awarded commemorative medal by Armenian Ministry of Foreign AffairsFormer Senegalese PM concedes defeat to opposition candidate day after presidential vote
Most Popular