00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այո, Ղարաբաղի հարցի շուրջ մտահոգված եմ. Ռոբերտ Քոչարյան Հուսով եմ պատրաստ եք․ Քոչարյանը հայտարարեց նոր շարժում ստեղծելու մասին Հուլիսի 9-ին հայտնաբերվել է արտակարգ դրության կանոնների խախտման 3490 դեպք Ո՞րն է իշխանության թույլ տեղը․ մեկնաբանում է Ռոբերտ Քոչարյանը «Բիլայն»-ի աշխատակիցների բողոքի ակցիանԻնձանից վերցնեն տան ինչ-որ օլիգարխի՞. սեփականատիրոջ իրավունքների ոտնահարում կա․ Ֆիրդուսի բնակիչՎահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա երեխան մահացել է Կանխվել է ապօրինի որսված կարմիրգրքյան կենդանու վաճառքը ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակերտները տարրական, հիմնական ու ավագ դպրոցներում«Ինձ վրդովեցրել է նոր իշխանությունների վերաբերմունքը»

Արա Կիրակոսյանն այսուհետ իր կալանքը կկրի բաց ռեժիմով, ազատության մեջ

Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը, ում անունը որոշ ժամանակ առաջ հոլովվում էր՝ որպես արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածու, սերում է Հայաստանում համենայն դեպս մասնագիտական շրջանակներում հայտնի ընտանիքից։ Նրա հայրը՝ Գրիգոր Կիրակոսյանը, անվանի տնտեսագետ է, 1993-2006թթ. զբաղեցրել է այն ժամանակ հայտնի Ժողինստիտուտի, ներկայիս Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը։

Եղիշե Կիրակոսյանի եղբայրը՝ Արա Կիրակոսյանը, բանկային աշխատանքի երկարամյա փորձ ունի։ Եղել է «Հայբիզնեսբանկ» ՓԲ վարչության նախկին նախագահ։ «Հայբիզնեսբանկ» ընկերությունից մեծ չափի գումար հափշտակելու, «Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործով մեղադրանքով այս պահին իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում։

Արա Կիրակոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղավոր էր ճանաչվել առաջադրված բոլոր մեղադրանքներում և դատապարտվել 13 տարվա ազատազրկման: Վերջինս այս գործով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ 214-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մեղադրանքի համար նրան 2 տարվա ազատազրկում է նշանակվել:

325-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ: Նախատեսվել է 1 տարի ազատազրկում:

178-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին մասով, այն է՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 500 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից,

190-րդ հոդվածի երրորդ կետի առաջին մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 500 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից։

Պատիժները լրիվ և մասնակիորեն գումարելու սկզբունքների կիրառմամբ նրան վերջնական պատիժ էր սահմանվել 13 տարի ազատազրկումը:

Սակայն 2018թ. հոկտեմբերին Վերաքննիչ քրեական դատարանը Արա Կիրակոսյանի պատժաչափը փոփոխել է՝ 13 տարվա ազատազրկումը դարձնելով 10 տարի, սակայն կարծես թե նոր իրողությունների պայմաններում «Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահը դժվար թե ամբողջությամբ կրի իր պատժաչափը։

Արա Կիրակոսյանի ազատության ճանապարհը

168.am-ին հասած տեղեկություններով՝ Արա Կիրակոսյանին որոշ ժամանակ առաջ առաջարկվել էր Քրեկատարողական ծառայությանը դիմել պատժի ռեժիմի փոփոխության խնդրանքով, ինչը նրան թույլ կտա հետագայում պատժի հետագա կրումից պայմանական-վաղաժամկետ ազատվել։

Այդ ժամանակ մենք հարցեր էինք ուղղել ՔԿԾ-ին՝ փորձելով հասկանալ, թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը՝

  1. «Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը իր պատժաչափի ո՞ր մասն է կրել արդեն և դեռ որքա՞ն պետք է կրի իր պատիժը։
  2. Ո՞ր քրեակատարողական հիմնարկում է իր պատիժր կրում Արա Կիրակոսյանը։
  3. Ի՞նչ ռեժիմով է իր կալանքը կրում Արա Կիրակոսյանը։
  4. Արդյո՞ք վերջինս դիմել է Քրեակատարողական ծառայությանը կալանքի ռեժիմի փոփոխության խնդրանքով։ Եթե դիմել է, ապա ի՞նչ որոշում է կայացվել և ե՞րբ։

Քրեակատարողական ծառայության պատասխանը ներկայացնում ենք ստորև՝

Ի պատասխան Ձեր՝ 17.06.2019թ. հարցման՝ հայտնում եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղեկատվության տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, իսկ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձնական տվյալները մշակվում են օրինական և որոշակի նպատակներով և առանց տվյալների սուբյեկտի համաձայնության՝ չեն կարող օգտագործել այլ նպատակներով։

Տվյալ դեպքում բացակայում է Արա Գրիգորի Կիրակոսյանի համաձայնությունը, ուստի հնարավոր չէ տեղեկատվություն տրամադրել։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ մեր հարցերից գրեթե բոլորի պատասխանը այնքան բաց տեղեկատվություն է, որ այն կարելի է գտնել՝ որոնողական համակարգում ընդամենը մեկ փորձ կատարելով, և տարօրինակ է, որ ՔԿԾ-ում այն հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն էին համարում, սակայն այնուամենայնիվ, այդ պատասխանից հասկանալի չեղավ, թե Արա Կիրակոսյանը հրաժարվե՞լ է, որ իրեն վերաբերող տեղեկություններ հրապարակվեն, որովհետև նույն կերպ պետք է դեմ լիներ իր դատական նիստերի լուսաբանմանը, թե՞ նրան առհասարակ չեն էլ հարցրել։ Ինչևէ…

Այսպես, համացանցը մեզ տեղեկացրեց, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Արա Կիրակոսյանի պատժի սկիզբը հաշվարկվել է 2013թ. դեկտեմբերի 6-ից։ Այսինքն՝ Ա. Կիրակոսյանն արդեն կրել է պատժի կեսը, հետևաբար՝ հիմա պատժաչափի մնացած մասը չեղարկելն ավելի հեշտ կլինի։ Կալանքի ռեժիմի փոփոխություն, պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվելու ընթացակարգեր, քրեակատարողական հիմնարկից գերազանց բնութագիր, և բաղձալի ազատությունը քեզ է սպասում։

Մեր տեղեկություններով՝ Արա Կիրակոսյանի դիմումը բավարարվել էր, և նա տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ կիսաբաց ռեժիմով կալանքը կրելու։

Ինչպես և նախատեսվում էր, դրան պետք է հետևեր հաջորդ քայլը՝ կալանքի բաց ռեժիմը։

Եվ ահա, 168.am-ը տեղեկացավ, որ «Հայբիզնեսբանկի» խորհրդի նախկին նախագահ Արա Կիրակոսյանն այսուհետ իր կալանքը պետք է կրի բաց ռեժիմով, ինչը նշանակում է, որ նա կարող է առավոտյան դուրս գալ քրեակատարողական հիմնարկից, իսկ երեկոյան վերադառնալ ու գիշերել այնտեղ։

Փաստորեն, կարելի է ասել, Արա Կիրակոսյանն այժմ մասնակիորեն ազատության մեջ է, որին, իհարկե, կհաջորդի իրական, կատարյալ ազատությունը՝ պայմանական-վաղաժամկետ ազատության տեսքով։

Հիշեցնենք` Արա Կիրակոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. օգոստոսի 21-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 01-ը, լինելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ՝ իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահի տեղակալ–Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի, Իրանի և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ․ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանսի, Շվեյցարիայի Համադաշնության ժնև քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր֊ տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ժամանակահատվածում, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ, խարդախությամբ՝ խաբեության եղանակով հափշտակել, ապա օրինականացրել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից, «Սբերբանկ» ՓԲ ընկերության միջոցով (միջնորդությամբ), «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություն փոխանցված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումար, որից՝ 1.000.000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, Բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9.980.000 եվրոն՝ «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու և վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով, ենթակա է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերություններն իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ ներկայացնել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն է ստանձնել։

 

Լուսանկարը՝ hetq.am-ի

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
10 Հուլ
Ռուսական՝ covid-19-ի կանխարգելման համար փորձարկվող պատվաստանյութը իմունիտետ է ձևավորել վիրուսի դեմ (տեսանյութ)Այո, Ղարաբաղի հարցի շուրջ մտահոգված եմ. Ռոբերտ Քոչարյան «Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են Սերգեյ Կոպիրկինի հետՀուսով եմ պատրաստ եք․ Քոչարյանը հայտարարեց նոր շարժում ստեղծելու մասին Հուլիսի 9-ին հայտնաբերվել է արտակարգ դրության կանոնների խախտման 3490 դեպք Ո՞րն է իշխանության թույլ տեղը․ մեկնաբանում է Ռոբերտ Քոչարյանը Սյունիքում մեկնարկում է 3 խոշոր բնակավայրերի գազաֆիկացումը. 500 տնտեսություն գազ կունենա Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախ«Բիլայն»-ի աշխատակիցների բողոքի ակցիանԻնձանից վերցնեն տան ինչ-որ օլիգարխի՞. սեփականատիրոջ իրավունքների ոտնահարում կա․ Ֆիրդուսի բնակիչՀայազգի բժիշկը բռնաբարել է անզգայացման տակ գտնվող հիվանդներին․ Ռիա ՆովոստիԱշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումները լինելու են կամավոր․ մեզ մոտ բոլորին պատվաստելու մտադրություն ունենՎահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա երեխան մահացել է Երբ ասացի, որ ուզում եմ վարչապետ դառնալ, ինձ հետ կապվեցին մասոններ՝ առաջարկով, որ ուղեղիս մեջ չիպ տեղադրեն․ Անի ԶախարյանԿանխվել է ապօրինի որսված կարմիրգրքյան կենդանու վաճառքը ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակերտները տարրական, հիմնական ու ավագ դպրոցներում«Ինձ վրդովեցրել է նոր իշխանությունների վերաբերմունքը»114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը Սեյրան Օհանյանի և իր կնոջ նոր լուսանկարներըԶորացրված զինծառայողները ավտովթարի են ենթարկվել․ տեղափոխվել են հիվանդանոց «Տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմալ է մի մարդու համար, որը սեփական երեխաներ չունենալով, թիրախավորում է այլոց» Իրանցի 35-ամյա քաղաքացին ձերբակալվել է․ նա կասկածվում է «Արայի ամրոց» հոթելում 2 տղաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջՀպարտություն է զինվոր եղբայր ունենալը․ Մարիամ ՓաշինյանԴու իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից մեկն ես եղել. Տաթևիկ Ռևազյանի ցավակցականըՓաշինյանի ուղերձը՝ Ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունման առիթով «Ինչո՞ւ ինձ թույլ չեք տալիս նամակս տամ, ակցիա չեմ անում»․ ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին (տեսանյութ)Ո՞վ է Էդուարդ Մելիքյանը և ինչո՞ւ է օգտվում կառավարության տված արտոնություններիցՀակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդականներԾառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանքի մնացած հազարավոր մարդկանցից Դոնի Ռոստովից Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի ՈՒՂԻՂ․ Ոստիկանները բերման են ենթարկում Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին Համաճարակով պայմանավորված՝ աճել են կիբերհանցագործությունների թվերը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքինՔաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի բուժաշխատակիցներին Նիդերլանդների ԱԳՆ-ը Հայաստանին կհատկացնի 200 000 եվրոՓառատոն՝ մահերի և մշակութային բացարձակ կարանտինի ֆոնինԱրցախի նախագահը փոփոխություններ է կատարել ներման հարցերի հանձնաժողովի կազմում «Ձերոնք գիտե՞ն, որ տունը 30 տարեկան էշ ունեն». Անատի Սաքանյանը բարկացել է կոմպլիմենտից Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ Ֆիրդուս թաղամասը վերածվել է առնետանոցիԻտալիան արգելել է Հայաստանի քաղաքացիների և Հայաստան այցելած անձանց մուտքը․ ReuteursԴանակահարություն՝ Երևանում. 45-ամյա տղամարդն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախՏնօրենը կրակել է 53-ամյա տղամարդու աչքին. հարուցվել է քրեական գործ Այս երկու երեխաները տևական ժամանակ միայնակ են մնացել ՌԴ Ուֆա քաղաքում, քանի որ ծնողները մի քանի օրով եկել էին Հայաստան․ ՄԻՊ Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարե՞լ. բուհը պարզաբանում է60-ամյա տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից․ դին Հրազդան գետից դուրս են բերել փրկարարները Երևանի, Սևանի, Եղվարդի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն աճել են 557-ով, մահվան դեպքերի թիվն ավելացել է 7-ով Երիտասարդը գլխով հարվածել է բժշկի քթին՝ դժգոհ լինելով որդու առողջական վիճակի բարելավումից
Ամենադիտված
Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Բաժանվել ենք. պատճառն անցյալս է և տարիքս». Շպռոտի գրառումը Արծիվը շնաձուկ է որսացել և բարձրացրել օդ (տեսանյութ) Վերա Բրեժնևայի կիսամերկ կուրծքը խելքահան է արել երկրպագուներին (տեսանյութ, լուսանկար)Ծնվել է Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի առաջնեկը (տեսանյութ)Սեյրան Օհանյանի կինը երգ է ձայնագրում«Թող պարետը մեզնից վախենա». տրանսվեստիտ մարմնավաճառները հրաժարվում են դիմակ կրել (տեսանյութ) Կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել․ ԱՀԿ Լույս աշխարհ է եկել դիմահարդար Գոհար Ավետիսյանի առաջնեկը (լուսանկար)«Ռուս Քարդաշյանը» ցուցադրել է իր շքեղ բարեմասնությունները (լուսանկարներ)
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԼույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Զավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումըՀուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին մենք կմոռանանք կորոնավիրուսի մասին«Երբ գյումրեցին ասում է՝ ես գյումրեցի եմ, դիլիջանցին՝ դիլիջանցի եմ, նորմալ է, բայց, երբ երևանցին ասում է՝ ես երևանցի եմ, չգիտես ինչու, ընկալվում է տարանջատում»
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԼույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Արտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում են