Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 

Արա Կիրակոսյանն այսուհետ իր կալանքը կկրի բաց ռեժիմով, ազատության մեջ

Право

Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը, ում անունը որոշ ժամանակ առաջ հոլովվում էր՝ որպես արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածու, սերում է Հայաստանում համենայն դեպս մասնագիտական շրջանակներում հայտնի ընտանիքից։ Նրա հայրը՝ Գրիգոր Կիրակոսյանը, անվանի տնտեսագետ է, 1993-2006թթ. զբաղեցրել է այն ժամանակ հայտնի Ժողինստիտուտի, ներկայիս Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը։

Եղիշե Կիրակոսյանի եղբայրը՝ Արա Կիրակոսյանը, բանկային աշխատանքի երկարամյա փորձ ունի։ Եղել է «Հայբիզնեսբանկ» ՓԲ վարչության նախկին նախագահ։ «Հայբիզնեսբանկ» ընկերությունից մեծ չափի գումար հափշտակելու, «Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործով մեղադրանքով այս պահին իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում։

Արա Կիրակոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղավոր էր ճանաչվել առաջադրված բոլոր մեղադրանքներում և դատապարտվել 13 տարվա ազատազրկման: Վերջինս այս գործով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ 214-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մեղադրանքի համար նրան 2 տարվա ազատազրկում է նշանակվել:

325-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ: Նախատեսվել է 1 տարի ազատազրկում:

178-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին մասով, այն է՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 500 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից,

190-րդ հոդվածի երրորդ կետի առաջին մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 500 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից։

Պատիժները լրիվ և մասնակիորեն գումարելու սկզբունքների կիրառմամբ նրան վերջնական պատիժ էր սահմանվել 13 տարի ազատազրկումը:

Սակայն 2018թ. հոկտեմբերին Վերաքննիչ քրեական դատարանը Արա Կիրակոսյանի պատժաչափը փոփոխել է՝ 13 տարվա ազատազրկումը դարձնելով 10 տարի, սակայն կարծես թե նոր իրողությունների պայմաններում «Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահը դժվար թե ամբողջությամբ կրի իր պատժաչափը։

Արա Կիրակոսյանի ազատության ճանապարհը

168.am-ին հասած տեղեկություններով՝ Արա Կիրակոսյանին որոշ ժամանակ առաջ առաջարկվել էր Քրեկատարողական ծառայությանը դիմել պատժի ռեժիմի փոփոխության խնդրանքով, ինչը նրան թույլ կտա հետագայում պատժի հետագա կրումից պայմանական-վաղաժամկետ ազատվել։

Այդ ժամանակ մենք հարցեր էինք ուղղել ՔԿԾ-ին՝ փորձելով հասկանալ, թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը՝

  1. «Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը իր պատժաչափի ո՞ր մասն է կրել արդեն և դեռ որքա՞ն պետք է կրի իր պատիժը։
  2. Ո՞ր քրեակատարողական հիմնարկում է իր պատիժր կրում Արա Կիրակոսյանը։
  3. Ի՞նչ ռեժիմով է իր կալանքը կրում Արա Կիրակոսյանը։
  4. Արդյո՞ք վերջինս դիմել է Քրեակատարողական ծառայությանը կալանքի ռեժիմի փոփոխության խնդրանքով։ Եթե դիմել է, ապա ի՞նչ որոշում է կայացվել և ե՞րբ։

Քրեակատարողական ծառայության պատասխանը ներկայացնում ենք ստորև՝

Ի պատասխան Ձեր՝ 17.06.2019թ. հարցման՝ հայտնում եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղեկատվության տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, իսկ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձնական տվյալները մշակվում են օրինական և որոշակի նպատակներով և առանց տվյալների սուբյեկտի համաձայնության՝ չեն կարող օգտագործել այլ նպատակներով։

Տվյալ դեպքում բացակայում է Արա Գրիգորի Կիրակոսյանի համաձայնությունը, ուստի հնարավոր չէ տեղեկատվություն տրամադրել։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ մեր հարցերից գրեթե բոլորի պատասխանը այնքան բաց տեղեկատվություն է, որ այն կարելի է գտնել՝ որոնողական համակարգում ընդամենը մեկ փորձ կատարելով, և տարօրինակ է, որ ՔԿԾ-ում այն հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն էին համարում, սակայն այնուամենայնիվ, այդ պատասխանից հասկանալի չեղավ, թե Արա Կիրակոսյանը հրաժարվե՞լ է, որ իրեն վերաբերող տեղեկություններ հրապարակվեն, որովհետև նույն կերպ պետք է դեմ լիներ իր դատական նիստերի լուսաբանմանը, թե՞ նրան առհասարակ չեն էլ հարցրել։ Ինչևէ…

Այսպես, համացանցը մեզ տեղեկացրեց, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Արա Կիրակոսյանի պատժի սկիզբը հաշվարկվել է 2013թ. դեկտեմբերի 6-ից։ Այսինքն՝ Ա. Կիրակոսյանն արդեն կրել է պատժի կեսը, հետևաբար՝ հիմա պատժաչափի մնացած մասը չեղարկելն ավելի հեշտ կլինի։ Կալանքի ռեժիմի փոփոխություն, պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվելու ընթացակարգեր, քրեակատարողական հիմնարկից գերազանց բնութագիր, և բաղձալի ազատությունը քեզ է սպասում։

Մեր տեղեկություններով՝ Արա Կիրակոսյանի դիմումը բավարարվել էր, և նա տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ կիսաբաց ռեժիմով կալանքը կրելու։

Ինչպես և նախատեսվում էր, դրան պետք է հետևեր հաջորդ քայլը՝ կալանքի բաց ռեժիմը։

Եվ ահա, 168.am-ը տեղեկացավ, որ «Հայբիզնեսբանկի» խորհրդի նախկին նախագահ Արա Կիրակոսյանն այսուհետ իր կալանքը պետք է կրի բաց ռեժիմով, ինչը նշանակում է, որ նա կարող է առավոտյան դուրս գալ քրեակատարողական հիմնարկից, իսկ երեկոյան վերադառնալ ու գիշերել այնտեղ։

Փաստորեն, կարելի է ասել, Արա Կիրակոսյանն այժմ մասնակիորեն ազատության մեջ է, որին, իհարկե, կհաջորդի իրական, կատարյալ ազատությունը՝ պայմանական-վաղաժամկետ ազատության տեսքով։

Հիշեցնենք` Արա Կիրակոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. օգոստոսի 21-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 01-ը, լինելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ՝ իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահի տեղակալ–Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի, Իրանի և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ․ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանսի, Շվեյցարիայի Համադաշնության ժնև քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր֊ տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ժամանակահատվածում, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ, խարդախությամբ՝ խաբեության եղանակով հափշտակել, ապա օրինականացրել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից, «Սբերբանկ» ՓԲ ընկերության միջոցով (միջնորդությամբ), «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություն փոխանցված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումար, որից՝ 1.000.000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, Բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9.980.000 եվրոն՝ «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու և վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով, ենթակա է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերություններն իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ ներկայացնել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն է ստանձնել։

 

Լուսանկարը՝ hetq.am-ի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Турецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения
Самое популярное