00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անթալիայում ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. կան վիրավորներՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Դավիթ Տոնոյանն ընդունել է Բելառուսի պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւին Տիգրան Ավինյանն ընդունել է Ուրբասեր ընկերության պատվիրակությանը Արմեն Սարգսյանը Գյումրիում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներինԲԴԽ նախագահը դատական համակարգի նկատմամբ ճնշումներ չի տեսնում Մյունխենում մեկնարկել է ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնըՊետերբուգում գիշերը բախվել են հայերն ու դաղստանցիները. կան հոսպիտալացվածներ (տեսանյութ)Օրվա կադրը՝ ԳյումրիիցՎանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Թուրքիայի ժխտողականությունն անվտանգության սպառնալիք է ՀՀ-ի համար. Մնացականյանը՝ Բաթումի համաժողովին

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել երրորդ նստաշրջանում՝ «Արևելյան գործընկերությունը` որպես ժողովրդավարական փոխակերպման գործոն» խորագիրը կրող քննարկմանը։

Արևելյան գործընկերության՝ որպես ժողովրդավարության խթանմանն ուղղված նախաձեռնության համատեքստում նախարար Մնացականյանը նշել է, որ Արևելյան գործընկերությունը պարզապես Եվրոպական հարևանությամբ բնորոշվող ինչ-որ տարածաշրջան չէ, այլ ընդհանուր արժեքների վրա հիմնված Եվրոպայի մասն է: «Դրանք մեր ընդհանուր արժեքներն են․ արժեքներ, որոնք մենք ընտրեցինք որպես մեր պետականակերտման հիմք 1991թ. անկախության հռչակման առաջին իսկ օրվանից։ Երբ մենք օրինագիծ ենք մշակում, ապա այն ուղարկում ենք հենց Վենետիկի հանձնաժողով, այլ ոչ թե այլ կառույցի, քանի որ մենք ցանկանում ենք դիտարկել այդ օրինագծի համապատասխանությունը եվրոպական չափանիշներին։ Եվ հենց այս համատեքստում է, որ Եվրոպական միությունը 28 տարի շարունակ եղել է Հայաստանի համապարփակ անվտանգության ճարտարապետության հիմնասյուներից մեկը հենց ժողովրդավարական կառույցների ամրապնդման, արժեքների ներդրման տեսանկյունից»,- նկատել է ՀՀ ԱԳ նախարարը։

Այս համատեքստում նա կարևորել է հանրային կառույցների դերը՝ արժեքները կիրառական դարձնելու առումով: Նախարարի խոսքով՝ ԵՄ-ն իր շարունակական աջակցությամբ և ամուր ինստիտուտների կառուցման մեջ ներգրավվածությամբ ստանձնել է Հայաստանում իրապես ուժեղ ժողովրդավարություն կառուցման գործում կարևոր գործընկերոջ դերը. սա է ընկած ԵՄ հետ համագործակցության առանցքում:

«Ժողովրդավարությունը Հայաստանի մասին է: 2018 թ. ապրիլին և մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ի ցույց դրեցին Հայաստանի կառույցների ուժը և կարողությունը՝ արձագանքելու նմանօրինակ փոփոխությունների և մեզ բարձրացնելու ժողովրդավարության զարգացման առավել բարձր մակարդակի: Սա մի բան էր, որ հնարավոր չէր անել մեկ օրում. սա տարիների ընթացքում պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մամուլի ամրապնդման արդյունք էր»,- շեշտել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը: Իր խոսքում Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ առկա են ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների արժեզրկման միտումներ, ինչն իրապես մտահոգիչ է և ենթադրում է միասնական ջանքերի գործադրում:

ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ 2018-ը կարևոր առաջընթացի տարի էր, որը վերաբերում էր բացառապես Հայաստանին և որևէ առնչություն չուներ աշխարհաքաղաքականության հետ․ իրողություն, որը հեշտ չէր գործընկերներին ներկայացնելու առումով: «Մենք շատ համբերատար անդրադառնում էինք այս հարցին. Հայաստանում տեղի ունեցածն աշխարհաքաղաքական զարգացում չէ: Պետք չէ փորձել ինչ-որ արտաքին ենթատեքստ փնտրել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում, քանի որ դրանք պարզապես չկան»,- ընդգծել է նա: 

Արևելյան գործընկերության երկրների անվտանգության մարտահրավերի համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը նշել է. «Հայաստանի համար Թուրքիան հանդիսանում է անվտանգության սպառնալիք: Արդեն 27 տարի է՝ Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատումը և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է մեզ համար»: 

Իր ելույթում նախարար Մնացականյանը հույս է հայտնել, որ ընդհանուր եվրոպական արժեքները չեն ստորադասվի նոր գործընկերներ, նոր հնարավորություններ, դիվերսիֆիկացման ուղիներ փնտրելու ճանապարհին, և ԵՄ-ն անսասան կլինի դրանք պահպանելու իր սկզբունքային դիրքորոշման մեջ:

Իր ելույթում նախարար Մնացականյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության  առաջնահերթ կարևորությունը՝ շեշտելով, որ անհնար է հաշվի չառնել նրանց դերակատարությունը, քանի որ նրանք հանրային քննարկման և որոշումների կայացման անբաժան մասն են կազմում. «Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում մենք որդեգրել ենք ընդհանուր քննարկումներ անցկացնելու նոր աշխատելաոճ՝ քաղաքացիական հասարակության լայն ներգրավվմամբ»:

Լրահոս
21 Սեպ
Կյարա Ֆերանին մերկացրել է կուրծքը Միլանի Նորաձևության շաբաթվա ժամանակ (լուսանկարներ)Կեցցե՛ մեր ժողովուրդը և երիտասարդությունը․ Արսինե Խանջյանի ու Ատոմ Էգոյանի շնորհավորանքը Անկախության օրը մայրաքաղաքում որևէ միջոցառման բացակայությունը այնքան էլ ճիշտ չէ. Գևորգ ԳորգիսյանՎլադիմիր Պոզները՝ Հայաստանի և վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)Շնորհակալություն ինքներս մեզ հավատալու զգացողությունը վերականգնելու համար. Շիրակի մարզպետԿորեական BTS խմբի տղաները կծառայեն բանակումՄյունխենում մեկնարկել է ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնը Ջո Բայդենը սեպտեմբերի 21-ը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը տոնելու օր է համարում Բուլղարուհին երեք անգամ մեծացրել է շրթունքները ավելի «ոճային» դառնալու համար (լուսանկարներ)Շնորհավոր տոնդ, մեծ մարդկանց Հայաստան. Միքայել Մինասյան (տեսանյութ)Պաշտոնական Երևանը պարտավոր է պաշտոնական Ստեփանակերտի հետ նորմալ հարաբերություն ունենալ. Դավիթ ԲաբայանՎերջապես ապրում ենք պատմության մի անկրկնելի ժամանակաշրջանում, երբ գնահատվում է անհատական ջանքը. Մարիամ ՓաշինյանՍիրով նկար. Արարատ Միրզոյանը՝ կնոջ հետ (լուսանկար)Կառավարությունը դեռ չի ընդունել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի նվիրատվությունը․ «Փաստինֆո»Ադրբեջանական բանակը կորուստ ունի Դուբայում աշխարհի ամենաբարձր երկնաքերը լուսավորվել է հայկական եռագույնով (տեսանյութ) Պռոշյան գյուղ տանող հատվածում այրվել են պտղատու ծառեր, խաղողի այգիներ և խոտածածկույթ Կրակել են շատ հազվադեպ, կարմիրգրքյան տեսակի՝ սև արագիլի վրա. ահազանգ (լուսանկարներ)Անթալիայում ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. կան վիրավորներՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Չիկագոյում տղամարդն ավտոմեքենայով մտել է առևտրի կենտրոն (տեսանյութ)Փրկարարներն ապամոնտաժել են մոտ 6 քմ թիթեղ և սահմանազատել տարածքը Հայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Լուկաշենկոն՝ Արմեն Սարգսյանին Ռիբինսկում անչափահաս տղան կամրջի տակ գտել է մոր այլանդակված դիակըԻ՞նչ կլինի, եթե «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը հեռանա. Հայաստանը նոր մարտահրավերի առջևԴավիթ Տոնոյանն ընդունել է Բելառուսի պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւին Արմավիրի մարզի 63-ամյա բնակիչը կասկածվում է 12-ամյա աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջԳագիկ Խաչատրյանի որդիները կենթարկվեն քրեական հետապնդման. 24News Նուր-Սուլթանում իրավապահները ձերբակալել են խանութ գնացող անչափահաս աղջկան (տեսանյութ)Ձերբակալվել են «օրենքով գող» Շոշիան և ևս 3 քրեակական հեղինակությունՍերժ Սարգսյանի գլխավորությամբ կուսակցության անդամները ուխտագնացություն են կատարել Սուրբ Հովհաննես վանք Դեմի Ռոուզը՝ սեքսուալ լողազգեստով (լուսանկար)«Թող համարձակվեն». Արդարադատության նախարարը` ՔԿՀ-ներում բունտերի մասին (տեսանյութ)Տիգրան Ավինյանն ընդունել է Ուրբասեր ընկերության պատվիրակությանը Արմեն Սարգսյանը Գյումրիում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներինՏեսահոլովակի պրեմիերա. Ջուս՝ «Շնորհավոր»Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայերենով շնորհավորել է Հայաստանի անկախության տոնըԷմանուել Մակրոնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առիթով ՀՅԴ երիտասարդների «Անկախության երթ-Մեր հայրենիք» խորագրով միջոցառումը մեկնարկեց երթով Հանրապետական կուսակցությունը ամբողջությամբ սատարում է Ռոբերտ Քոչարյանին. Արմեն ԱշոտյանՌուսաստանում մեծ համակրանքով են հետևում նրան, ինչ տեղի է ունենում Հայաստանում. Սերգեյ Կոպիրկին ԲԴԽ նախագահը դատական համակարգի նկատմամբ ճնշումներ չի տեսնում Մյունխենում մեկնարկել է ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնըՊետերբուգում գիշերը բախվել են հայերն ու դաղստանցիները. կան հոսպիտալացվածներ (տեսանյութ)Օրվա կադրը՝ ԳյումրիիցՎանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ էԿանաչ ծնոտով հսկայական սարդը վախեցրել է բրիտանացուն (տեսանյութ)Google-ը ստեղծել է աշխարհում ամենահզոր քվանտային համակարգիչըՀասան Ռոհանին Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման կոչ է արել«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել
Ամենադիտված
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԱրթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Մահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԻրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)