Ահաբեկչական պայթյուն՝ սիրիական Ղամիշլի հայաշատ թաղամասում. կա 11 վիրավոր
МирԱյսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 18.00–ին ականապատված մեքենա է պայթել սիրիական Ղամիշլի թաղամասում: Այս մասին հայտնում է KANTSASAR թերթը:
Ականապատված մեքենա է կանգնել Սիրիայի օրթոդոքս համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու դիմաց եւ վայրկյաններ անց մեքենան պայթել է։ Կա 11 վիրավոր, ինչպես նաեւ առկա են նյութական վնասներ:
Հիշեցնենք, որ նույն թաղամասում են գտնվում հայկական Ս. Հակոբ եկեղեցին, Ազգային առաջնորդարանը, Ազգ. Միացյալ միջնակարգ վարժարանը եւ Գարակյոզյան հաստատությունը, որոնք թեթեւ վնասներ են կրել: