Բեյոնսեն «Առյուծ արքան» ֆիլմի պրեմիերային ներկայացել է շքեղ կերպարով (լուսանկարներ)
Այլ37-ամյա երգչուհի Բեյոնսեն դստեր հետ ներկա է գտնվել «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի Disney-ի նոր տարբերակի պրեմիերային, որը տեղի է ունեցել Հոլիվուդի Դոլբի թատրոնում:
Բեյոնսեն ներկայացել է Alexander McQueen նորաձևության տան փայլուն զգեստով: Նրա մոխրագույն զգեստը վերևի հատվածում պատված է եղել բյուրեղներով, իսկ ներքևի մասում թափանցիկ կտորն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը:
Բեյոնսեի 7-ամյա դուստրը՝ Այվին, կրել է մուգ կապույտ երանգի, թանկարժեք ասեղնագործությամբ կոստյում, սև կոշիկներ և ականջօղեր: