«Բանանց»-ը պարտվեց Եվրոպայի լիգայի առաջին խաղում
Спортվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Բանանց»-ն արտագնա խաղում մրցեց սերբական «Չուկարիչի»-ի հետ:
Առաջին կեսի 43-րդ րոպեին «Չուկարիչի»-ի խաղացող Տեդիչը բացեց հաշիվը: Սերբական թիմն իր առավելությունը գոլի վերածեց նաև երկրորդ կեսի 80-րդ և 90-րդ րոպեներին: Հաջորդաբար աչքի ընկան Կովաչը և նույն Տեդիչը: Ի վերջո «Բանանց»-ը պարտվեց 3:0 հաշվով:
Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Երևանում: