Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia Start of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network report EU mission presented situation in Gegharkunik to French delegation 

Աննախադեպ երկար նիստերից մինչև ռեկորդային թվով հարցեր. ԱԺ փոխնախագահներն ամփոփեցին նստաշրջանը

Political

ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանն աչքի է ընկել աննախադեպ երկար տևողությամբ նիստերով, կառավարության անդամներին ուղղված ամենաշատ թվով հարցերով, կարևոր հարցերի սուր քննարկումներով: Երկրորդ նստաշրջանի աշխատանքներն ամփոփելիս նման տեսակետ հայտնեցին ԱԺ փոխնախագահներ՝ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Լենա Նազարյանն ու «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող Վահե Էնֆիաջյանը:

Քառօրյա, թե վեցօրյա. ռեկորդային թվով հարցեր

«Քառօրյա նիստերը դարձել էին վեցօրյաներ, և մենք շաբաթվա ընթացքում չէինք կարողանում ավարտել բոլոր հարցերի քննարկումները, արդյունքում շարունակում էինք հաջորդ շաբաթ: Պատգամավորները գրեթե բոլորը ներկա էին լինում հարցերի քննարկումներին, բուռն հարց ու պատասխաններ են եղել՝ և կառավարության, և ընդդիմության հետ: Սա վկայում է այն մասին, որ խորհրդարանը հագեցած օրակարգով է աշխատել և շատ տարբեր հարցերին գտել է լուծումներ»,- նկատեց Նազարյանն ու հիշեց, որ կառավարության հարց ու պատասխանների ժամանակ գրանցվել է մինչև 45 պատգամավոր, և հարց ու պատասխանը տևել է մինչև ժամը 20։30-ը:

Նա շեշտեց հատկապես տնտեսական հարցերի հանձնաժողովի աշխատանքը, որի նիստում քննարկվել են մեծ թվով հարցեր: Տնտեսական հարցերի հանձնաժողովն ամփոփել է անցյալ 6 ամիսների աշխատանքը: Անցած 6 ամիսներին ամբողջությամբ ընդունվել է 126 օրենքի նախագիծ, այդ թվում, 48 նախագծերի գլխադասային հանձնաժողովը եղել է տնտեսական հարցերի հանձնաժողովը:

Վահե Էնֆիաջյանն էլ նկատեց, որ նստաշրջանի սկզբնական փուլում, ըստ էության, տեղի էին ունենում խորհրդարանի ձևավորման աշխատանքները, և այդ ժամանակում նստաշրջանի առաջին քառօրյա նիստերը որոշակիորեն պասիվ էին: «Հետագայում բնականոն հունի մեջ ընկնելով՝ խորհրդարանական գործառույթները՝ օրենսդրական լուծումների առումով, արդեն բավականաչափ ակտիվացան: Ընդ որում, մենք ունեցանք այնպիսի նիստեր, որ պետք է արձանագրենք, որ նախկինում նման տևողությամբ և հագեցած օրակարգով երբևէ չէին եղել: Ռեկորդային ցուցանիշներով պատգամավորներ են գրանցվել կառավարության անդամներին հարց տալու, հայտարարություններ կատարելու համար»,- ասաց Էնֆիաջյանն ու ակտիվություն բավականին բարձր գնահատեց այդ փուլում:

Կառավարության նախագծերին միայն կողմ քվեարկելու սկզբունքային որոշում չունեն

Անդրադառնալով կառավարության և պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների հարաբերակցությանը՝ Լենա Նազարյանը նկատեց, որ իհարկե մեծամասնությունը եղել են կառավարության նախաձեռնությունները: Սակայն նա դա համարեց օրինաչափ։ «Բոլոր երկրներում հիմնականում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է գալիս կառավարությունը, քանի որ գործադիր մարմին է և գործնականում շատ արագ է նկատում խոչընդոտները, որոնց վերացումն անհրաժեշտ է խնդիրներ լուծելու համար: Սակայն խորհրդարանի դերն է՝ դառնալ այն հարթակը, որը պետք է հնարավորինս լայն բացի հարցը և ներկայացնի հանրությանը, հարցի քննարկման մեջ ընդգրկի շահագրգիռ կողմերին»,- ասաց նա:

Նազարյանը նշեց, որ կառավարության նախագծերին անկախ ամեն ինչից միայն կողմ քվեարկելու սկզբունքային որոշում չունեն. «Թե ինչ նախագիծ գալիս է լիագումար նիստերի օրակարգ, կողմ ենք քվեարկում»: Սակայն այդպես չէ, ճանապարհին տարբեր օղակներ կան, որտեղ շատ դրույթներ փոփոխվում են: Եթե կառավարությունից գալիս է մի նախագիծ, և հանրության արձագանքից տեսնում ենք, որ չի ընդունվելու, և կան խնդիրներ, հենց հանձնաժողովի մակարդակում սկսվում է կառավարության և շահագրգիռ կողմերի հետ քննարկումը: Եվ հենց այդ փուլում է, որ հնարավոր է կառավարությունը հրաժարվի կամ փոխի նախագիծը:

 

Ընդդիմությունը չի անտեսվում

Նազարյանը նաև շեշտեց, որ կարծրատիպային կանխադրույթ չկա, որ եթե ընդդիմության նախագիծն է, ապա պետք է դեմ քվեարկեն: Նա նշեց, որ չի տեսել մի նախագիծ, որը մերժվի չհիմնավորված կամ չպարզաբանված, նկատեց՝ միգուցե ընդդիմությանը չի բավարարել այդ բացատրությունը, բայց դա եղել է:

Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այդ հարցի վերաբերյալ շեշտեց, որ ընդդիմադիր երկու ուժերն էլ՝ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան», կաշկանդված չեն իրենց դիրքորոշումը հայտնելու համար։ «Այս նստաշրջանի ընթացքում նման կարծիքներ հնչել են, թե ընդդիմության առաջարկները մերժվում են, ընդ որում՝ հարցն այնպիսի արձագանք ստացավ, որ վարչապետն անդրադարձավ ու ասաց, որ պարտադիր չէ, որ կառավարությունը կամ իշխանության ներկայացուցիչը լինի նախագծի հեղինակը, որ դրական եզրակացություն տան, կարող է ընդդիմության նախաձեռնությունն էլ դրական արձագանքի արժանանալ»,-ասաց Էնֆիաջյանն ու նկատեց, որ նման դրսևորում եղել է:

Ինչու «Իմ քայլը» տապալեց Աննա Մարգարյանի ընտրությունը

Երկրորդ նստաշրջանի կարևոր հարցերից էին Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունները, ընդ որում, խորհրդարանական մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց՝ բավարար ձայներ չհավաքելով:

Լենա Նազարյանը դա հիմնավորեց նրանով, որ իրենց խմբակցության պատգամավորները գործուղման են եղել, և չեն կարողացել ներկայանալ նիստին: «Վերջերս Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կարևոր նիստ, որտեղ Իռլանդիայի մի պատգամավոր ներկայացրել էր բանաձևի նախագիծ, որում ընդգրկված էին հակահայկական շատ անընդունելի ձևակերպումներ: Մեզ անհրաժեշտ էր, որ վեհաժողովի այլ երկրների պատգամավորները աջակցեին մեր առաջարկությունները այդ հակահայկական ձևակերպումները նախագծից հանելու համար: Եվ որպեսզի պատվիրակներին կարողանայինք համոզել, շատ պատգամավորներ մեկնել էին գործուղման՝ ընդ որում ընդամենը 24 ժամով: Եվ այնպես է դասավորվել, որ այդ հանգամանքը խոչընդոտել է, որ մենք մեր ձայներով ընտրեինք այդ թեկնածուին, ինչի համար իրականում շատ եմ ափսոսում»,-ասաց Նազարյանը։

Սակայն, նրա կարծիքով՝ ընդդիմությունը կարող էր ցուցաբերել իր աջակցությունը, մանավանդ այն դեպքում, երբ ինքը չէր լսել որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչու չեն քվեարկել այդ թեկնածուի օգտին:

Վահե Էնֆիաջյանն այս հարցի վերաբերյալ նշեց, որ խմբակցությունով քննարկումների ժամանակ կաշկանդված չեն եղել խոսելու անկեղծ, բաց և հաշվի առնել ընդհանուր քննարկման արդյունքները: Նա նշեց, որ խմբակցությունը հաճախ ազատ է թողնում պատգամավորներին իրենց քվեարկության համար, արդյունքում պատգամավորները փակ ու գաղտնի քվեարկությամբ են իրենց դիրքորոշումը հայտնել:

Վահե Գրիգորյան, ՍԴ, հակասական քննարկումներ. որտե՞ղ է իրականությունը

Երկրորդ նստաշրջանի կարևորագույն իրադարձություններից մեկն էլ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն էր, որին հաջորդեց դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները: Այդ հայտարարությունը հակասական քննարկումների առիթ դարձավ: Էնֆիաջյանը չցանկացավ մեկնաբանել Վահե Գրիգորյանի հայտարարությունը: «Մեր իշխանության ճյուղերը պետք է իրենց հաստատուն տեղն ունենան, և Սահմանադրությունն ու օրենսդրությունը պետք է պահպանենք»,-ասաց Էնֆիաջյանն ու նկատեց՝ քաղաքական գործիչները կարող են դատական իշխանության մասին գնահատական տալ՝ միևնույն ժամանակ չմոռանալով, որ դա իշխանության առանձին ճյուղ է: Նազարյանը ևս զերծ մնաց խորը մեկնաբանություններ անելուց, նշեց՝ իրենք իրենց անելիքն արել են, ընտրել են իրենց համար ընդունելի թեկնածուին, մնացած մեկնաբանությունները պետք է անեն համապատասխան անձինք։

Հարկային օրենսգիրք. կողմ, թե դեմ

ԱԺ-ն երկրորդ նստաշրջանում լսումներից, երկարատև քննարկումներից հետո ընդունեց նաև Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Քննադատություններ էին հնչում, թե նախագիծը ներկայացված նախնական տարբերակից հետո բազմաթիվ փոփոխություններ կրեց: Նազարյանը, հակառակը, դա համարեց լավ նշան, որ կառավարությունը մանրամասն քննարկում է առաջարկները:

Էնֆիաջյանն անդրադարձավ հարցին, թե ինչու խմբակցությունով դեմ քվեարկեցին փաթեթին: «Հայտարարվել էր, որ երկրում պետք է տեղի ունենա տնտեսական հեղափոխություն։ Եվ գտնում ենք, որ դրա լավագույն երաշխիքը պետք է ապահովի Հարկային օրենսգիրքը: Այս առումով հիմնական, արմատական փոփոխությունները ըստ էության արձանագրված չէին դրանում, այդ պատճառով դեմ ենք քվեարկել»,-ասաց նա:

Պատգամավորները շեղվում են բուն թեմայից

Հանրության, տարբեր ուժերի կողմից երբեմն քննադատություններ էին հնչում, թե պատգամավորները հաճախ շեղվում են քննարկվող բուն թեմաներից: Նազարյանն ու Էնֆիաջյանը միանշանակ նորմալ համարեցին: Նազարյանի խոսքով՝ կա հստակ հարցերի օրակարգ, որոնք պետք է քննարկեն, բայց, երբ ինչ-որ պատգամավոր համարում է, որ կա հրատապ հարց, որի մասին պետք է խոսի, ապա իրավունք ունի շեղվելու հարցերից և ներկայացնելու այդ պահի հրատապ խնդիրը: Էնֆիաջյանն էլ շեշտեց՝ պատգամավորն իրավունք ունի կարծիք, դիրքորոշում հայտնելու որևէ հարցի հետ կապված:

Ամենակարևորի մասին

Լենա Նազարյանը երկրորդ նստաշրջանի ընթացքում ընդունված ամենակարևոր նախագծերից համարեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց, հարազատներին աջակցություն տրամադրելու մասին նախագիծը և Արարատ Միրզոյանի նախագիծը, որով հնարավորություն է տրվում ընդդիմադիր խմբակցություններին առաջադրել ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների թեկնածուներ: Նա հույս հայտնեց, որ հաջորդ նստաշրջանն ավելի ակտիվ կլինի, քանի որ պատգամավորների մեծամասնությունը նոր էին, և պետք է մտնեին հունի մեջ:

Էնֆիաջյանն անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ նշված նախագծին դեմ արտահայտվելու պատճառներին՝ նշեց, որ նախագծով ստացվում էր ոչ թե վերահսկողական, այլ մասնակցային գործընթաց էր տրվում: «Գտնում ենք, որ ղեկավարի մակարդակով պետք է քվոտա ունենանք, որպեսզի կարողանանք լիարժեք վերահսկողական գործառույթներ իրականացնել: Այս պարագայում ըստ մեր քաղաքական ուժի՝ կստացվեր պարզապես մասնակցային գործընթաց, իսկ մեր խորհրդարանական գործառույթները բավականաչափ են, որպեսզի արձանագրենք, բարձրաձայնենք հիմնախնդիրները»,-նշեց նա։

Ինչ սպասել ապագայում

Էնֆիաջյանը կարծում է, որ խորհրդարանն ունի դեռ չիրացված պոտենցիալ, որն առաջիկայում պետք է իրացնի: Խմբակցությունը ևս ունի նախաձեռնություններ, որ դեռ պետք է իրականացնի: Նա տեղեկացրեց, որ հաջորդ նստաշրջանում անպայման կազմակերպելու են խորհրդարանական լսումներ՝ օտարված և իրացված տարածքների հիմնախնդիրներին նվիրված, նշեց, որ արդեն բավականաչափ նյութեր պատրաստել են, ինքն անձամբ պարբերաբար այցելում է նման տարածքներ, բնակիչների հետ շատ ինտենսիվ շփման մեջ է: Էնֆիաջյանը չբացառեց, որ լսումներից հետո մի քանի օրենսդրական նախաձեռնություններով հանդես կգան:

Աննա Գրիգորյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Nature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers Former Argentine Ambassador to Armenia awarded commemorative medal by Armenian Ministry of Foreign AffairsFormer Senegalese PM concedes defeat to opposition candidate day after presidential voteHamas chief, Iran FM meet in Tehran
Most Popular