Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Նորատուսցի Ալիկի և Օշականցի Գևորիկի տներում
АрменияՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են կատարել հանցագործ աշխարհում հայտնի, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 38-ամյա Ալիկ Բանդուրյանին պատկանող Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տանը, որի ընթացքում հայտնաբերվել է օդաճնշիչ հրացան, «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Բանդուրյանը ոստիկաններին հայտնել է, որ նշված զենքերը պատկանում են իր հորը՝ Լյովա Բանդուրյանին։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են կատարել նաև հանցագործ աշխարհում օրենքով գող համարվող Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ՝ 49-ամյա Գևորգ Մելիքյանի (ով ավելի շատ հայտնի է Օշականցի Գևորիկ մականվամբ) տանը։
Ոստիկաններն այնտեղ հայտնաբերել են որսորդական հրացան։ Գ. Մելիքյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերված հրացանը պատկանում է իր կնոջը՝ Լ. Զ.-ին։
Նշված զենքերն առգրավվել են, նշանակվել է փորձաքննություն։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Երևանում՝ իր տան բակում, սպանվել է Մասիվցի Անդիկ անունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը։